Կարծիք

02.06.2020 12:53


Ցավացնող թվեր. Հայաստանում հիմա օրական 5000-10000 թեստ պիտի արվեր

Ցավացնող թվեր. Հայաստանում հիմա օրական 5000-10000 թեստ պիտի արվեր
Ցավացնող թվեր.
• Երեկ մահացել է կորոնավիրուսով վարակված 20 մարդ, առողջացել է 25-ը։
• 517 վարակված է գրանցել մեկ օրում (սա ցավալի ռեկորդ է), 1249 թեստի հիման վրա (այսինքն 41%-ը դրական է)։
Այսքան բարձր տոկոսը նշանակում է, որ թեստերը շատ ավելի քիչ են արվում քան պետք է, և այս պահին մեծ թվով չբացահայտված վարակակիրներ կան (լավագույն դեպքում՝ ինքնամեկուսացված, վատագույն տարբերակով՝ նույնիսկ չեն էլ կասկածում, որ վիրուս են կրում իրենց օրգանիզմում և արդեն վարակիչ են)։
Հայաստանում հիմա օրական 5000–10000 թեստ պիտի արվեր։
Եւ առ այսօր չի հնչել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչն է պատճառը, որ 3 ամսում չեն բաշարել գոնե անհրաժեշտ ծավալով թեստավորման հարցը լուծել։
Անկախ այն բանից, թե սա ուղղակի ապաշնորհության արդյունք է, թե ինչ-որ հանցավոր մենաշնորհային համաձայնության, նորմալ դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն պիտի որ վաղուց քննություն սկսած լինեին։
Հայաստանում աղետ է, բայց երկրի ղեկավարության հիմնական զբաղմունքը Նիկոլի ամենօրյա անտաղանդ բեմադրությունների սպասարկումն է։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը