Առհասարակ հասարակության մեջ հանդիպում են մարդիկ, ովքեր միշտ բոլորի համար սիրելի են, քանի որ նրանք ղեկավարվում են ընդամենը մեկ սկզբունքով. «ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ»: Նմանօրինակ մարդիկ թերևս մարդկային տեսակների հոծ բազմության մեջ ամենավտանգավորներն են, քանի որ նրանք կարող են ցանկացած պահի ձեզ ժպտալ ու ցանկացած պահի մեջքից խփել, կարճ ասած անկանխատեսելի սրիկաներ:
2016 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ նշանակվեց իրավաբանական գիտությունների թեկնածու, Հոռոմ գյուղի պարծանք և ուղղակի մի հրաշք իրավաբան՝ Դավթյան Արթուրը:
Ինչքան էլ հոգեբանները պնդեն, բայց միևնույն է. մարդ արարածը կյանքում ունի ընդամենը երկու ընտրություն՝ կա՛մ օգտագործել, կա՛մ օգտագործվել:
Ավելորդ եմ համարում, թե ինչպես էր 2016 թվականին Դավթյանը հալածվում այսօրվա իշխանության և ժողովրդի կողմից, ոստիկան սպանած ահաբեկիչների դեմ մեղադրանք ներկայացնելու համար, բայց հրաշքով իշխանազավթումից հետո նա դարձավ փաշինյանական խունտայի ամենասիրելի պաշտոնյան և ամբոխի սրտի դատախազը:
Երևի թե Հոռոմի տեղի միջնակարգ դպրոցում խելքը գլխին անգլերենի ուսուցիչ չի եղել կամ ԵՊՀ-ում սովորելու տարիներին Արթուրն այլ բաներով է զբաղված եղել ու բավականաչափ անգլերեն չգիտի, որպեսզի հասկանա ՄԻԵԴ-ի հստակ դիրքորոշումը կամ գուցե հրապարակված տեքստն այնքան ազդեցիկ է եղել դատախազության համար, որ գլխավոր դատախազը կորցրել է իրականության զգացումը և վերջին ճիգեր նկարագրող արտահայտություններ է անում՝ շատ լավ հասկանալով, որ այս խայտառակ քրեական գործն իր վերջին մասնագիտական բողկն է, որն այդպես էլ կուլ չի գնա:
Կարծում եմ` պետք է, որ արդեն համակերպված լիներ այն մտքի հետ, որ ինչպես նախագահ Քոչարյանն անցած տարի ասաց, նա պետք է կատարի միայն նստող ու լսողի պարտականությունները:
Օ՜հ ժամանակներ, օ՜հ Արթուր...
Առհասարակ հասարակության մեջ հանդիպում են մարդիկ, ովքեր միշտ բոլորի համար սիրելի են, քանի որ նրանք ղեկավարվում են ընդամենը մեկ սկզբունքով. «ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ»: Նմանօրինակ մարդիկ թերևս մարդկային տեսակների հոծ բազմության մեջ ամենավտանգավորներն են, քանի որ նրանք կարող են ցանկացած պահի ձեզ ժպտալ ու ցանկացած պահի մեջքից խփել, կարճ ասած անկանխատեսելի սրիկաներ:
2016 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ նշանակվեց իրավաբանական գիտությունների թեկնածու, Հոռոմ գյուղի պարծանք և ուղղակի մի հրաշք իրավաբան՝ Դավթյան Արթուրը:
Կարծում եմ` պետք է, որ արդեն համակերպված լիներ այն մտքի հետ, որ ինչպես նախագահ Քոչարյանն անցած տարի ասաց, նա պետք է կատարի միայն նստող ու լսողի պարտականությունները:
Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից