Կարծիք

02.06.2020 14:58


Կարմիր կովը կաշին չի փոխի կամ մեկ անգամ դավաճանածը երկրորդին էլ կդավաճանի

Կարմիր կովը կաշին չի փոխի կամ մեկ անգամ դավաճանածը երկրորդին էլ կդավաճանի

Աժ-ում գլխավոր դատախազի զեկույցն էի դիտում, որը տարօրինակ լարված էր անցնում՝ չնայած այն հանգամանքին, որ Դավթյանը հեղափոխությունից հետո հարմար տեղավորվել էր իշխանության հետույքում և հլու հնազանդ կատարում էր նոր իշխանությունների քաղաքական քմահաճությունները:

Դավթյանը հեղափոխական պաշտոնյայի դիմակով կլասիկ դավաճան է, ով գումարի կամ պաշտոնի համար պատրաստ է դավաճանել նույնիսկ ամենամերձավորին:

Հիմա այս տրամաբանությամբ, որքան էլ թերագնահատենք ներկայիս իշխանությունների մտավոր կարողությունները, ամեն դեպքում նրանք քաջ գիտակցում են, որ երկրում իշխանության փոփոխությունից հետո Դավթյանը կրկին սկսելու է ծառայել նորերին և այս դեպքում էլ դավաճանի հենց իրենց:

Բոլոր իշխանություններին էլ դավթյաններ պետք են, բայց միայն օգտագործելու համար:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը