Քաղաքական

02.06.2020 16:21


Ձախողվածների քարոզչության մակաբույծներն անգոյության են դատապարտված. Աղվան Վարդանյան

Ձախողվածների քարոզչության մակաբույծներն անգոյության են դատապարտված. Աղվան Վարդանյան

«Նախագահ Քոչարյանին ապօրինաբար անազատության մեջ պահող-պահողները ձախողվել են բոլոր առումներով»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի հրապարակմանը, թե օրերս հանձնախումբը հանձնել է Հանրապետության հրապարակի հարևանությամբ վարձակալած գրասենյանը, ինչից էլ ենթադրվել է, թե հանձնախմբի գործունեությունը դե ֆակտո դադարեցվել է:

«Անազատության մեջ անգամ նախագահ Քոչարյանը այն գործիչն է, ում հետ մարդիկ կապում են երկիրը ցնցակաթվածից հանելու, զարգացման ուղի դուրս բերելու հույսերը։ Ձախողվածների քարոզչության մակաբույծները անգոյության են դատապարտված»,-ասաց Աղվան Վարդանյանը և ընդգծեց, որ նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը գործում է։

Այս խորագրի վերջին նյութերը