ՆԱ այնքան ահավոր անփոխարինելի է և այնքան ահավոր վատ կարծիքի է իր թիմի մասին, որ ոչ մեկին չի վստահում. նույնիսկ ճեպազրույց անցկացնելու և պարետատան նիստերն ամփոփելու հարցում։
Այնքա՛ն է սարսափած թեկուզ մի օր ուղիղ եթերում չերևալու մահացու սպառնալիքից, որ նույնիսկ «կորոնայով» վարակված լինելու պայմաններում անձա՛մբ է ներկայացնում հակակորոնավիրուսային իրավիճակը և «դիմակա-ձեռնոցակրության» դասեր տալիս կորոնավարակի դեմ պայքարը փառավորապես տապալելու գործում սեփական անհատական պատասխանատվությունն այդպես էլ չգիտակցած հպարտ քաղաքացուն։
Ճեպազրույցներին հետևողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով պակասում է, բայց Անփոխարինելիին դա չի մտահոգում. կարևորը` որ իր մասին, Աստված մի արասցե` հանկարծ չմոռանան...
Հետո էլ ասում են` ոչ մեկը անփոխարինելի չէ

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից