Կարծիք

03.06.2020 12:40


Ո՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը

Ո՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը

Հանրաքվեի չեղարկման իրավունք ինքն իրեն վերապահելու մասին ակնհայտ հակասահմանադրական փաթեթը «Իմ քայլը» խմբակցությունն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ 82 կողմ (պետք էր 80)։

Հիմա «գնդակը» խորհրդարանական ընդդիմության դաշտում է։ Միջոցներ կձեռնարկե՞ն այն սահմանադրական վերահսկողության ենթարկելու ուղղությամբ, թե՞ ոչ։ Նույն լիազորությունն ունի նաև նախագահը, բայց նախորդող փորձը ցույց է տալիս, որ նախագահը լայն սոցիալական հեռավորություն է պահում իր այդ լիազորությունից։

Ո՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը

1) ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները դիմում են ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ու անվավեր ճանաչել այսօր ընդունված խայտառակ փաթեթը։

2) Միաժամանակ, նույն կամ առանձին դիմումով ՍԴ-ից պահանջում են հակասահմանադրական ու անվավեր ճանաչել ԱԺ կողմից (իրականում՝ «Իմ քայլի» կողմից) ընդունված՝ Սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի դնելու մասին փետրվարի 6-ի որոշումը և հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի փետրվարը 9-ի հրամանագիրը (փաթեթով)։

3) Եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի «փետրվարյան թղթերը», ապա որպես Սահմանադրություն խախտելու իրավական հետևանք՝ «Այո» քարոզչության հիմնադրամում մնացած ու սառեցված միլիոնները, իմ կարծիքով, պետք է ուղղվեն պետբյուջե և, ցանկալի է, օգտագործվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը