Կարծիք

03.06.2020 18:47


Հիմա էլ պետք չէ ժողովրդին մեղադրելուց հետո ճկուն անցում կատարել և մեղքը գցել ոստիկանության վրա

Հիմա էլ պետք չէ ժողովրդին մեղադրելուց հետո ճկուն անցում կատարել և մեղքը գցել ոստիկանության վրա

Ոստիկանության ծառայության որակն ընդգրկված ուժերի քանակով չի որոշվում, այլ տակտիկայի և ծառայության ճիշտ, նպատակային, տեղին ու արդյունավետ կազմակերպելով: Հիմա էլ պետք չէ ժողովրդին մեղադրելուց հետո ճկուն անցում կատարել և մեղքը գցել ոստիկանության վրա:

Մեղավորը այս ապաշնորհ իշխանություններն են, որոնք ամեն ինչ արեցին և ոչինչ իրական չարեցին, որպեսզի կորոնավիրուսը «հաջողությամբ բարգավաճեր» Հայաստանում. սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ, վարակակիր երկրներից չվերթների ընդունում՝ առանց մեկուսացման, քաղաքացիներին ամենաբարձր մակարդակով համավարակի վտանգի վերաբերյալ թյուր ու անպատասխանատու կարծիքներ հայտնելով, ոչ հեռահար ԱԺ և կառավարության նիստեր անցկացնելով, արտակարգ դրությունը կիսատ-պռատ կազմակերպելով և վարակի անկանխատեսելի աճի պայմաններում սահմանափակումները վերացնելով:

Այդ ռադիոքարոզը, որ իրականացնում եք ոչ մեկը չի լսում, չեք զգացել, որ դա մեզանում բացարձակ դեր չունի, որ արդեն մեծ հաշվով թքած ունեն լայվերի ու կրկնվող աննպատակ «ուղեղները» լվանալու գործընթացներից:

Չեք աշխատում ու ձեր պարտականությունները մոռացած միայն քրգործերով գլուխգովալով ու մարդկանց ինչ-որ հարցերից շեղելով, ձեզ հաճո ու անհրաժեշտ օրենքները սղացնելով եք զբաղված...

Աշխատող մարդը աշխատում է ու քիչ խոսում, աշխատող մարդը խոսելու ու ֆեյսբուքներում, մյուս ցանցերում զվռնելու ժամանակ չունի, աշխատող մարդն ուղղակի գլուխը կախ աշխատում է...

Չե՞ք զգում, որ ԱԺ-ի ձեր մշտական «փաստաբան» պատգամավորներն իրենց ելույթներով արդեն յուղ են վառում ու արդեն ոչ միայն նրանց լսել չի լինում, այլ ուղղակի տանել չի լինում...
Մի խոսքով. Делом займись! Вася...

Կամ էլ հեռացե՛ք, գնացե՛ք այնտեղ, որտեղ խեցգետիններն են ձմեռում... Հեռանալիս կարող եք դիմակ չկրել, դուք դրանից շատ ունեք...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը