ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին, ժամը 20.30-21.30-ը միացել է «Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ» ակցիային, որը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը: Այս տարի ակցիան իրականացվել է աշխարհի 128 երկրներում:
Նշելու համար «Երկրի ժամը»` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ էր արել Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և մեկ ժամով անջատել լույսերը:
Նշենք, որ այս նախագիծն առաջին անգամ 2007 թ. իրագործվել է Ավստրալիայում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի միջոցով Սիդնեյում 2,2 միլիոն անհատներ և 2 հազար ընկերություններ մեկ ժամով անջատել են լույսերը: Միջոցառումը անմիջապես գարնանային գիշերահավասարից հետո է կազմակերպվում, քանի որ հյուսիսային և հարավային կիսագնդերում էլ 20.30-ին արդեն մութ է լինում:
ՀՀ խորհրդարանը մեկ ժամ մնացել է առանց լույսի