Մի՛ կրակեք խեղկատակի վրա. նա ծամածռվում է, ինչպես կարող է
Չհասկացավ, որ եթե բախտի բերմամբ կամ պատահմամբ հայտնվել է վարչապետի աթոռին, պետք է իրեն վարչապետի պես պահի` իրեն հաշիվ տա, որ ԱԺ ամբիոնից տափակ սրամտություններ, ծամածռություններ անող առաջվա խեղկատակը չէ` պատասխանատվություն է ստանձնել և պատասխանատվություն է կրում եթե ոչ «երեք միլիոն վարչապետերի», գոնե իրեն էդ աթոռին «նստեցրած» մի քանի հարյուր հազար անխելք քաղաքացիների առաջ։
Չհասկացավ, որ իր պատասխանատվությունը կորոնավարակը զսպելու հարցում չի սահմանափակվում միայն անձնական անվտանգության և պաշտպանության միջոցներին խստորեն հետևելու անհատական պատասխանատվությամբ։
Չհասկացավ, որ քաղաքացին պատասխանատու է բացառապես իր և իր հետ շփվող մարդկանց չվարակելու համար, իսկ ինքը, որպես ոչ բարով վարչապետ, պատասխանատու է կորոնավիրուսի դեմ պայքարը ճիշտ կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար, բայց «հաջողությամբ» ձախողել է թե՛ մեկը, թե՛ մյուսը. հա՛մ ինքն է վարակվել, հա՛մ վարակել է ընտանիքի անդամներին, և ոչ միայն նրանց, հա՛մ ամբողջությամբ տապալել է հստակ և հետևողական քայլերով կորոնասպառնալիքը նվազագույնի հասցնելու առաջադրանքը, հա՛մ էլ այդքանից հետո ուրիշներին է մեղադրում` փորձում է ժողովրդին դարձնել քավության նոխազ։
Մեր մեջ ասած, լա՛վ էլ անում է` ով խեղկատակին թագավոր է կարգել, թո՛ղ նա էլ պատասխան տա ստեղծված բառի բուն իմաստով օրհասական իրավիճակի համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից