Կարծիք

04.06.2020 10:48


Նիկո՛լ, քո հրաժարականին այլևս այլընտրանք չկա

Նիկո՛լ, քո հրաժարականին այլևս այլընտրանք չկա

Բայց ասեք, որ հայ ժողովուրդը երկար ժամանակ այսպես չէր պատժվել իր գործած սխալների համար։ Իհարկե առաջինը, որ գալիս է մտքիդ, դա այն է, որ այս ամենն ԱՐԴԱՐ Է։ Մյուս կողմից ժողովրդից պահանջել լինել գիտակից, նույնպես բարդ է, քանզի վերջին տասնամյակների ընթացքում շատ քիչ բան է արվել այդ գիտակցությունը արմատավորելու և ազգայինն առաջ տանելու ուղղությամբ։ Ամեն ինչը հիմնված էր ինքնակրթության վրա, ինչի արդյունքում էլ ունենք շատ սահմանափակ քանակությամբ գիտակից քաղաքացիներ...

Ինչ արած, ունենք այն ինչ ունենք, և մյուս իշխանությունը չի գալու, որովհետև ավելի լավն է, այլ որովհետև կրկին հույս է առաջացնելու, բայց այս անգամ ոչ թե լավ ապրելու, այլ կենդանի մնալու։
Մնում է բոլորս հույս ունենանք, որ կգան իրոք հայրենասերները, կրթվածները և ազգայնականները։

Հ.Գ. Նիկո՛լ, քո հրաժարականին այլևս այլընտրանք չկա։ Քո և քո ապաշնորհ թիմի ղեկավարման յուրաքանչյուր օրը նոր զոհեր է բերելու։ Անմեղ մարդիկ, որոնց միակ սխալը եղել է քեզ վստահելը և քեզ հավատալը...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը