Կարծիք

04.06.2020 11:46


Կարծես՝ մի անտեսանելի ձեռք Հայաստանում և Արցախում քանդում է ամեն ինչ

Կարծես՝ մի անտեսանելի ձեռք Հայաստանում և Արցախում քանդում է ամեն ինչ

Ես հասկանում եմ, որ այսքան՝ հայտնված խնդիրների մեջ, այն խնդիրը, որի մասին ուզում եմ տեղեկացնել, չնչին է: Կարծես՝ մի անտեսանելի ձեռք Հայաստանում և Արցախում քանդում է ամեն ինչ: Բայց այդ ձեռքը մենք բոլորս տեսնում ենք, շատերը ուղղակի չեն ուզում հավատալ: Շատերը արդեն զզվել են ամեն ինչից: Շատերը հանձն են առել սատանային ծառայելու պատրաստակամությունը և այլն, և այլն:

Երբ ապրիլի վերջին բոլորիս հայտնի դեզիրտիր «անկախ» պատգամավորի շրջանակից լուր եկավ, որ հունիսի 1-ից Արցախի նախագահը արգելելու է «5-րդ ալիքի» հեռարձակումը, չհավատացի, ավելին՝ ժպատացի: Անցավ երկու օր և «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցվեց: Հիմա այդ պատգամավորն, իրեն հատուկ մոզիի հրճվանքով, ավետում է, թե իրական փոփոխությունները սկսվելու են Արցախից: Տողատակով հասկացնում է, որ «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցումը նախավարժանք է (թրեյնինգ է) ու դեռ ինչե՜ր են լինելու: Նրան հանգիստ չի տալիս, որ Արցախում հանգիստ է, որ արցախցիները զգոն են: Անհրաժեշտ է թուլացնել այդ զգոնությունը, պետք է խաթարել արցախյան անդորրը: Իր նման օրտարերկրյա գաղտնի հետախուզական ծառայությունների գործակալներին չի բավարարում ներկայիս վիճակը, հարկավոր են մեղավորներ և այդ «մեղավորներին» շուտով Արցախում «կբացահայտեն»:

Ինչ որ է, ուզում եմ այս գրառմամբ տեղեկացնել Արցախի մեր հեռուստալսարանին, որ երեք օր փորձեցինք հասկանալ Ստեփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Այն, ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի: Արցախը իմ երակների արյունն է, և ափսոսում եմ, որ այդպես ստացվեց: Ներող եղեք....

Խոստանում եմ՝ շուտով հասանելի կլինենք, շատ շուտով:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը