Կարծիք

04.06.2020 13:33


«Ժողովուրդն ա մեղավոր» թեզից սահուն անցնում ենք «ընդդիմությունն ա մեղավոր» թեզին

«Ժողովուրդն ա մեղավոր» թեզից սահուն անցնում ենք «ընդդիմությունն ա մեղավոր» թեզին

«Ժողովուրդն ա մեղավոր» թեզից սահուն անցնում ենք «ընդդիմությունն ա մեղավոր» թեզին։ Հետո մեղավոր են լինելու բժիշկները, լրագրողները, տո նույնիսկ չհիվանդացածները։ Այնինչ ընդհամենը պետք է կանգնել ու ասել «այո՛, մենք ենք մեղավոր»։ Ռազմավարություն 3 ամսում չմշակելու համար, ռիսկեր չհաշվարկելու համար, սիտուատիվ հակասական որոշումների համար, անփորձության համար, անլուրջ վերաբերմունքի համար։

Էդ բարդույթը հաղթահարեք, ընդունեք ձեր սխալը, հետո կոչ արեք համախմբման՝ առանց էս մունաթի, ցինիզմի ու անհարգալից խոսելաոճի, իբր ես ձեզ ինչ-որ բան պարտք եմ։ Չէ, ես՝ որպես քաղաքացի, ինձնից էկողը արել եմ ու անում եմ արդեն 3 ամիս՝ շատ ավելի շուտ ու շատ ավելի պատասխանատու վերաբերվելով խնդրին, քան դուք։ Էդ դուք եք ինձ պարտք նորմալ կարանտին ու ժամանակին ճիշտ կայացրած որոշումներ։ Էկել, իմ վրա մունաթ եք գալիս հիմա, որ ինչ՞։ Դուք եք իմ հարկերով պարգևավճար ստանում, ոչ թե ես՝ ձեր։ Ու ես ձեր վրա մունաթ գալու բոլոր հիմքերը ունեմ, իսկ դուք իմ վրա՝ ոչ։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը