Քաղաքական

04.06.2020 17:36


Ակտիվիստներն ի նշան բողոքի ձեռքերը շղթայել են ԱԺ դարպասին (տեսանյութ)

Ակտիվիստներն ի նշան բողոքի ձեռքերը շղթայել են ԱԺ դարպասին (տեսանյութ)

Այն 79 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ կոնվենցիայի ընդունմանը, և նախագահը, ով ստորագրեց դա և մասնակից եղավ ազգի թիկունքում արված դավադրությանը, անպայման պետք է հրաժարական տան: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, նշեց «Հայկական արժեքների պաշպանության հասարակական նախաձեռնության» համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանը, ով մի շարք ակտիվիստների հետ` ձեռքերը շղթայած ԱԺ դարպասին` ի նշան իրենց դժգոհության, բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի ընդունած Լանզարոտեի կոնվենցիայի դեմ, որը վերաբերվում է երեխաների սեռական դաստիարակությանը:

Վերջինիս խոսքով կոնվենցիան դեմ է Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին և դրա ընդունումն անընդունելի և հակահայկական քայլ է. «Մեր պահանջն այն է, որ Ազգային ժողովի ընդունած Լանզարոտեի կոնվենցիան, որը կրթական միջավայր է բերելու սեռական դաստիարակությունը և դրանով փորձ է արվելու մեր երեխաներին` առանց մեզ հարցնելու, առանց մեզ հետ քննարկելու նրանց տալ սեռական դաստիարակություն, չեղարկվի: Ինչպես նստել են այդ ավանակի վրա, այդպես էլ թող իջնեն: Արտաքին ճնշումների տակ ընդունվեց այդ կոնվենցիան, թե ներքին ճնշումների` մեզ դա չի հետաքրքրում: Մեր պահանջն է անհապաղ չեղարկել դա»,-նշեց ակցիա իրականացնող ակտիվիստը:

Վերջինիս խոսքով կա միջազգային փորձ, որտեղ նմանատիպ կոնվենցիաների ընդունումը հանգեցրել են երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի ավելացման, ինչը Հայաստանի պարագայում ևս չի բացառվում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը