Ղեկավար, որն իր հանրային կերպարի բուն էությամբ անկարգապահության ու կանոնները ոտնահարելու մարմնացում է, երբեք չի կարող ոչ համոզել ու ոչ էլ հարկադրել քաղաքացիներին պահպանելու կարգ ու կանոն
Ամեն ինչ պարզից էլ պարզ է. մի ղեկավար, որն իր հանրային կերպարի բուն էությամբ, իր ողջ «անհատական սահմանադրությամբ» անկարգապահության ու կանոնները ոտնահարելու մարմնացում է, երբեք ու երբեք չի կարող ոչ համոզել ու ոչ էլ հարկադրել քաղաքացիներին պահպանելու կարգ ու կանոն։ Երբեք։
Մնացածը լիրիկայի ժանրից է։
***
Արդեն որերորդ դեպքին եմ տեղեկանում, որ քաղաքացիները վիճում ու նույնիսկ իրար ծեծում են՝ «կարգը խախտողների» պատկերներ լուսանկարելու ու վարչապետին ուղարկելու առիթով։ Քայլականներին պետք է հերթական «սև-սպիտա՞կ»-ը ստեղծել։
Սա՝ մեկ։
Իսկ երկրորդը՝ բա որ օրեր առաջ էդքան խիստ արձագանքեցիք Քովիդից մահացած քաղաքացիների անհատական տվյալները հրապարակելու փաստին, հիմա ինչո՞ւ չեք արձագանքում հանրապետության թիվ 1 ՖԲ էջում մասնավոր անձանց անհատական տվյալներ պարունակող ու ՈՒՐԻՇ մարդկանց կողմից ուղարկված լուսանկարները հրապարակելու փաստին։ Ողջերը չունե՞ն անձնական կյանքի անձեռնմխելիություն։
***
Հարգարժան տիար Մարկ Ցուկերբերգ,
Հայտնում եմ Ձեզ, որ Ձեզ պատկանող սոցիալական ցանցերից մեկի ակտիվ օգտատերերից մեկը վերջին 2-3 օրերին, գտնվելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, պարբերաբար հրապարակում է պարսավանքի համատեքստ կրող բազմաթիվ լուսանկարներ՝ առանց դրանցում պատկերված անձանց համաձայնության կամ թույլտվության՝ այդու ոտնահարելով բազմաթիվ քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Խնդրում եմ՝ գոնե 1-2 օրով օգտատիրոջը ենթարկեք վարչական պատասխանատվության՝ ժամանակավորապես զրկելով էջ մուտք գործելու իրավունքից։ Թե չէ պարետին ինչքան խնդրում ենք՝ ինտերնետը չի անջատում։ Մեր միակ հույսը Դուք եք մնացել, հարգելի տիար Ցուկերբերգ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից