Կարծիք

05.06.2020 11:56


Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի․ դեմն ինչ դնում են, հալած յուղի պես ընդունում է

Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի․ դեմն ինչ դնում են, հալած յուղի պես ընդունում է

Իր իսկ հայտարարած «ֆլեշ մոբի» շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ տաս անգամ ստիպված է եղել ջնջել ապատեղեկատվություն պարունակող իր գրառումները։ Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի։ Դեմն ինչ դնում են, հալած յուղի պես ընդունում է։ Հետո էլ սկի նեղություն չի քաշում ինքը հերքել իր ստերը՝ թքած ունենալով թե՛ այն անմեղ մարդկանց վրա, ում ընտանեկան լուսանկարները դարձրել է համայն պողոսության հայհոյանքի առարկա, թե՛ մնացած բոլոր այն քաղաքացիների, ովքեր այս օրերին անհամբեր սպասում են, թե ինչ խելամիտ որոշում կամ գոնե թե բառ կհնչի երկրի ղեկավարների շուրթերից։

Սա աներևակայելի անպատասխանատվություն է։ Աներևեակայելի ցինիզմ և աներևակայելի ստորություն։ Մարդը պետական համակարգը փոխարինել է կասկածելի աղբյուրներից ստացվող ֆեյք տեղեկատվությամբ և այդպես «երկիր է կառավարում»։ Իսկ թե իրականում ինչ է կարելի կոչել այդպիսի գործելաոճը, կարծում եմ, բոլորին է պարզ՝ դավաճանություն, հանցագործություն և մարդասպանություն։

***

Ամեն բացվող օր նոր հիմարություն է ասում ու անում վարչապետը։ Մարդ վախենում է քնի։ Էսա լույսը կբացվի ու նորից կդառնանք դիլետանտիզմի, անպատասխանատու վերաբերմունքի ու պարզապես տմարդության շքերթի ականատես։

Բայց սա դեռ ամենավատը չէ։ Աչքներդ Արցախի վրա պահեք, ժողովուրդ։ Չլինի թե այս «маски шоу»-ի, «ընդհատակյա հարսանիքների» ու մեր` արդեն հարյուրավոր համաքաղաքացիների դժբախտության ետևից չտեսնենք դեպ մեզ ուղղված ամենաուժեղ հարվածը։ Զգոն եղեք։ Ամենավճռական փորձությունը դեռ առջևում է։

***

Ժողովուրդը կանգնեց Նիկոլի հիվանդ երևակայությանը զոհ դարձած աղջիկ երեխու մեջքին ու ստիպեց այդ շիզոֆրենիկին ջնջել լուսանկարը։ Կեցցե՛ք։

Ով աչք ունի, նա տեսնում է՝ ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Ժողովուրդն ամեն օր մերժում է Նիկոլին ու այս օրակարգը ժամ առ ժամ ավելի մեծ թվով քաղաքացիների է միավորում։ Ափսոս միայն, որ հասարակական լայն զանգվածների ուշքի գալու գինը շատ թանկ է՝ հարյուրավոր զոհեր, կազմաքանդվող պետական ապարատ և այլն։ Մյուս կողմից էլ՝ հպարտությունը մահացու մեղք է։ Ցավոք, մեր ժողովուրդը չէր կարող խուսափել այդ գինը չվճարելուց։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը