Կարծիք

05.06.2020 15:40


Երբ ոչ մի պաշտոնյա իր տեղում չէ (լուսանկար)

Երբ ոչ մի պաշտոնյա իր տեղում չէ (լուսանկար)

Այսօր տեսա ՀՀ Արդարադատության նախարար Ռ. Բադասյանի հայտարարությունը այն մասին, որտեղ նա տեղեկացնում է հասարակությանը, որ կա ընդունելություն ՀՀ ոստիկանությունում պարեկային ծառայությունում։ Եվ նշում է, որ ընդունվելու բավարար է նաև միջնակարգ կրթությունը։
Առաջանում է երկու հարց`

1) Ինչու՞ է այդ հայտարարությունը անում Արդարադատության նախարարը։ Սեփական ոլորտը "հորով-մորով" արած նախարարը հիմա էլ անցել է ոստիկանությանը։

2) Աշխատանքի են ընդունում միջնակարգ կրթություն ունեցող անձանց, որոնց հիմնական աշխատանքը հասարակության հետ շփումն է։ Իսկ դրա համար մարդ պետք է կրթված լինի։ Իսկ չեք մտածու՞մ, որ այդ ամենից հետո նման դեպքերը ավելի կշատանան։

Հ.Գ. Թե՞ ձեզ հենց սա էլ պետք է։

Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: один или несколько человек и на улице

Այս խորագրի վերջին նյութերը