Կարծիք

06.06.2020 00:37


Բոլորին պատերազմ հայտարարելը երկիրը ղեկավարելու լավագույն միջոցը չէ

Բոլորին պատերազմ հայտարարելը երկիրը ղեկավարելու լավագույն միջոցը չէ

Օրվա վերջին ժամերին դիտելով իշխանության ներկայացուցիչների բազնաթիվ գրառումներ՝ հասկանում եմ, որ Նիկոլը և գործող իշխանությունները ըտենց էլ չհասկացան, որ էլ ընդդիմություն չեն, և որ բոլորին պատերազմ հայտարարելը երկիրը ղեկավարելու լավագույն միջոցը չէ։ Ասածս ինչ է։ Հասարակությանը սովորեցնել «ազգի թշնամիներ» փնտրել ու ստեղծել ճանապարհ դեպի ոչ մի տեղ, մեղմ ասած սխալ է։

Պետության գլխավոր գործառույթներից է կոնֆլիկտների հաշտեցումը, իսկ նրանք, կարծես թե, անում են ամեն ինչ տարբեր խավերի միջև առանց այդ էլ լուրջ անտագոնիզմը, ատելությունը, չարությունը, ստելը էլ ավելին խորացնելու համար։

Հ.Գ. Ոչ ղեկավարությունը, ոչ էլ հասարակությունը չգիտեն՝ ինչ են ուզում։ Բա հետո...
Հասարակության և մտավորականության տգիտությունը ապշեցուցիչ է։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը