Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը
** Ալոգիզմ՝ ճանաչողության մեջ տրամաբանության դերի ժխտում։
Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և քաղաքական պայքարի ներկա զարգացումներին, ըստ էության ի շարունակություն Վարչապետի աջակցությանը նվիրված օրեր առաջ տարածած իր հայտարարությանը, օգտագործելով մտավարժանքի հերթական հնարքը, փորձ է անում կաշկանդել ընդիմությանը իր քաղաքական նախաձեռնություններում՝ պիտակավորելով ընդիմադիրներին որպես ‹‹ազգի դավաճաններ››:
Անշուշտ դա ‹‹միայն մենք ենք ներկայացնում ժողովրդին և, ուրեմն, ով մեր դեմ է՝ նա ժաղովրդի թշնամին է›› շատ ծեծված պսևդոքաղաքական լոզունգների շարքից է, ուստի և կարող էր առանձնապես ուշադրության չարժանանալ:
Սակայն, ըստ իս, այն իր մեջ պարունակում է հասարակության պառակտման և քաղաքական պայքարի հանրային նշանակության նենգափոխման լուրջ սպառնալիք, քանի որ փորձ է արվում իրական քաղաքական նպատակները քողարկել կորոնավիրուսի աղետալի հետևանքների վերաբերյալ համընդհանուր հանրային մտահոգությամբ՝ պարզագույն սիլլոգիզմի անվան տակ դիմելով պարզագույն մանուպուլյատիվ հնարքի:
Իսկ ինչու՞մն է Տեր-Պետրոսյանի պարզագույն սիլլոգիզմի էությունը:
Առաջին հայացքից նա ասում է շատ պարզ բան. կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, և քանի որ պատերազմի ողջ բեռը իշխանության ուսերին է, ապա ով պայքարում է իշխանության դեմ՝ նա ազգի թշնամին է: Կարծես թե ավելի պարզ չես ասի: Սակայն քաղաքականության մեջ ամենամեծ վտանգը՝ դա ճշմարտանման կեղծիքն է:
Տվյալ պարագայում առաջին կեղծիքը՝ դա պնդումն է, որ ‹‹կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին››:
Նախ, կորոնավիրուսը բոլորովին լոկալ Հայաստանյան երևույթ չէ և, առավել ևս պատերազմ չէ: Այն համավարակ է, որը պատուհասել է ողջ աշխարհին և յուրաքանչյուր երկրի իշխանություն իր կարողություններն է ներդնում նրա առողջապահական, սոցիալական և տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար՝ փորձելով բռնել ձեռնահասության ժամանակի քննությունը:
Երկրորդ, եթե ‹‹պատերազմ›› եզրույթը օգտագործվում է այն ընկալմամբ, որ համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքներն իրենց աղետալիության աստիճանով կարող են համաչափելի լինել պատերազմի հետևանքներին, ապա այդ կոնտեքստում, թերևս, կարելի համաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ նման արձանագրումը միանգամայն օրինաչափ է Հայաստանի համար (ինչը չի կարելի պնդել, օրինակ, մեր հարևան Վրաստանի դեպքում): Սակայն այս պարագայում Տեր-Պետրոսյանի ‹‹պարզագույն սիլլոգիզմը›› ճաքեր է տալիս: Սատացվում է, որ կորոնավիրուսը պատերազմ չի հայտարարել Վրաստանին, բայց, չգիտես ինչու, պատերազմ է հայտարարել Հայաստանին: Ուստի, եթե Հայաստանի համար կորոնավիրուսը որակվում է որպես ‹‹պատերազմ›› իր սոցիալական և տնտեսական աղետալի հետևանքների պատճառով, որոնց հետ յուրաքանչյուր օր բախվում է Հայաստանի քաղաքացին, ապա խնդիրը բոլորովին կորոնավիրուսը չէ, այլ հայաստանյան իշխանություններն են, որոնք չկարողացան բռնել համապատասխանության կամ պիտանելիության պատմության քննությունը:
Հետևաբար, եթե համաձայնենք, որ մեր ժողովրդի համար համավարակի հետևանքները կարող են համաչափելի լինել պատերազմի աղետալի հտևանքներին, ապա ճշգրիտ կլինի արձանագրել, որ ոչ թե կորոնավիրուսն է պատերազմ հայտարարել Հայաստանին, այլ Հայաստանի իշխանություններն են ‹‹պատերազմ հայտարարել›› սեփական ժողովրդին:
Մյուս մոլորեցումը, որին դիմում է Տեր-Պետրոսյանը, դա հետևյալ պնդումն է, որ ‹‹պատերազմը վարելու բեռը ընկած է իշխանության ուսերին››:
Այս պնդումը ակնհայտ մոլորեցման փորձ է, քանի որ այդ կարծիքին չէ նույնիսկ օրվա իշխանությունը: Այն ուղղակիորեն հակասում է համավարակի դեմ պայքարում սեփական պատասխանատու դերակատարումն ունենալու վերաբերյալ իշխանությունների ընկալումներին: Ոչ մեկ անգամ Վարչապետը փաստել է ( և այդ պառճառով ոչ անհիմն արժանացել է թե՛ ընդիմության և թե՛ ողջամիտ քաղաքացիների կոշտ քննադատությանը), որ համավարակի աղետալի վիճակագրության պատճառը ոչ թե Կառավարությունն է՝ իր անլուրջ վերաբերմունքով և համավարակի վերաբերյալ իրարամերժ ու հակասական հայտարարություններով ու մեկնաբանություններով, այլ Հայաստանի քաղաքացին, ով ‹‹ոչ մի կերպ իր մեջ չի կարողանում հաղթահարել›› մեզանում սովորության ուժով գործող համակեցության ազգային ‹‹կարծրատիպերը›› (օրինակ, ձեռքով չբարևել կամ չողջագուրվել հանդիպելիս):
Իհարկե, իրականում համավարակի դեմ պայքարի փաստացի արդյունքների պատասխանատվության բեռը ընկած է իշխանությունների ուսերին և այստեղ պետք է համաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ: Սակայն դրանից հետևում է, որ Տեր-Պետրոսյանը պետք է ընդունի նաև այն, որ եթե օրական վարակվածների թիվը վաղուց անցել է 500-ից, որ մահացողների ընդհանուր թիվը այլևս հաշվարկվում է եռանիշ թվերով, որ առողջացողների օրական թիվը 40-50 անգամ քիչ է վարակվածների թվից, որ առողջապահական համակարգը հայտնվել է, բառիս բուն իմաստով, կաթվածահար վիճակում և այլևս ունակ չէ իրականանել հակահամաճարակային տարրական գործառույթներ, այդ թվում ահրաժեշտ քանակի թեստավորում, ապա այս աղետալի վիճակի ուղղակի պատասխանատուն միայն իշխանութունն է:
Այս ամենից հետո կարելի՞ է արդյոք պնդել, որ գործող իշխանությանը կհաջողվի շտկել իրավիճակը (այնպես, ինչպես հաջողվել է մի շարք երկրների, այդ թվում մեր հարևան Վրաստանի իշխանություններին), չեզոքացնել հումանիտար աղետի սպառնալիքը և մեղմել տնտեսական վնասների ավերիչ հետևանքները: Ամենավառ երևակայության պարագայում անգամ հնարավոր չէ համաձայնվել նման պնդման հետ:
Հետևաբար հարց, ի՞նչն է կամա թե ակամա դավաճանությունը՝ պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռանալը, պահպանելով, արհեստավարժ կառավարիչների հակաճգնաժամային կառավարություն ձևավորելու ճանապարհով, իրավիճակից դուրս գալու ողջամիտ հնարավորություն թե՞ ‹‹պարզունակ սիլլոգիզմին›› տուրք տալը:
Վերջինը, ուղղակի, կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմ է:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից