Կարծիք

06.06.2020 10:27


Փաշինյանն իր մամլո խոսնակի միջոցով շանտաժում է Ծառուկյանին

Փաշինյանն իր մամլո խոսնակի միջոցով շանտաժում է Ծառուկյանին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն իր մամլո խոսնակի շուրթերով բացահայտ շանտաժի է դիմել հայտարարելով. "Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային..." Տիկնոջ թիկունքում թաքնված նախկին գլխավոր խմբագիրը նաև ԲՀԿ առաջնորդին սպառնացել է, "Ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու" օրենքով...

Փաշինյանն իշխանության գալուց հետո ներքաղաքական գործընթացները վերահսկելի դարձնելու նպատակով տարբեր գործիչների դեմ հարուցեց բազմաթիվ քրեական գործեր, որոնք արդեն երկու տարի էլ քննվում են՝ որևէ օգուտ չտալով պետությանը և պետբյուջեին, բայց գործող իշխանությունների կողմից հմտորեն օգտագործվում են նույն Փաշինյանին քննադատողների դեմ՝ որպես մահակ և "զսպաշապիկ"...
Հիմա այդ "մահակը" Նիկոլն օգտագործում է Ծառուկյանի դեմ՝ մամլո խոսնակի միջոցով բացահայտ շանտաժելով և սպառնալով քրեական գործերով և սեփականության վերաբաշխումով...

Նիկոլ Փաշինյանի հակակրանքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ոչ միայն ներքաղաքական դրդապատճառներով է պայմանավորված, այլև ունի արտաքին քաղաքական նրբերանգներ. Ծառուկյանը բացահայտ ռուսական ուղղվածություն ունի և սերտ կապերի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարազատ "Միասնական Ռուսաստան" կուսակցության հետ, ինչպես նաև ընկերություն է անում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ...
Բռնապետական նկրտումներով աչքի ընկնող Փաշինյանին բացարձակ ձեռնտու չէ ունենալ նույնիսկ շանտաժների միջոցով վերահսկելի ըննդիմադիր ուժ... Նա ցանկանում է ունենալ իր վերահսկելի ընդդիմությունը, որը/որոնք սնվում և հովանավորվում է/են նույն կենտրոնից կամ կենտրոններից ինչպես նա և իր թիմի տարբեր բևեռները, որոնց միավորում է մեկ կարևոր սկզբունք՝ հակառուսականությունը...

Ինչպես բացահայտեց Փաշինյանի մամլո խոսնակը, մինչև հիմա Նիկոլը Ծառուկյանին իր բռում պահելու համար բազմաթիվ քրեական գործեր հարուցելով ԲՀԿ առաջնորդի մերձակա շրջապատի նկատմամբ շանատաժում էր նրան և հասնում էր իր ուզածին...

Բայց հիմա, որքան նկատում եմ խաղի կանոնները փոխվում են...Նախ՝ Գագիկ Ծառուկյանը կռահելով Փաշինյանի արձագանքն, այնուամենայնիվ իր խոսքն ասեց, երկրորդը՝ հասարակությունը ևս մեկ անգամ հասկացավ, որ մամլո խոսնակի արծարծած քրեական գործերն ընդամենը շանտաժի միջոց են և որևէ օգուտ չեն տալիս պետությանը...

Հ.Գ. Ի դեպ, վարչապետի մամլո խոսնակի հետևում կանգնած պարոնը մի բան հաշվի չի առել... Բավական երկար ժամանակ է ակտիվ խոսակցություններ են տարածվում, որ հենց Փաշինյանն է Ծառուկյանի մերձավորներից մեկին ձերբակալելով փորձում այդ միջոցով շանտաժել ԲՀԿ-ին, որ վերջիններս գնան համագործակցության "ՔՊ"-ի հետ ՍԴ-ի հարցում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը