Կարծիք

06.06.2020 10:45


Երկու տարի պահանջվեց մարդկանց կարճ հիշողությունը թարմացնելու համար

Երկու տարի պահանջվեց մարդկանց կարճ հիշողությունը թարմացնելու համար

Հավանաբար նա, ով սնում է սուտ ու ատելություն, ակամա դառնում է նաև դրա բացահայտողն, այսպես հակաքոչարյանական տասնամյա ագիտացիայի գլխովին կեղծ լինելն առավել ցայտուն ոչ ոք չէր կարող ի ցույց դնել, քան նույն ինքը՝ Փաշինյան Նիկոլն, ում ապիրատ կառավարումը երկու տարի անց պիտի ամբողջապես զրոյացներ սեփական լեգիտիմությունն, ու հասարակության հույսերն ու սպասումները կրկին կապեր Նախագահ Քոչարյանի հետ՝ անհատի, ով ողջ կյանքը պետությանը ծառայեցնելուց հետո պետք է գար նորից, բանտարկվեր, շղթայված ձեռքերով նույնիսկ կռվեր մինչև վերջ և՛ իմ՝ իր աջակցի, և՛ քո՝ իր քննադատի համար, անհատի, ով մերոնքական-ձերոնքական չճանաչեց, ով պատերազմ շահեց, պետականություն կերտեց, դուրս բերեց պետությունը խավարից, իսկ հեռանալիս վերահաստատեց՝ պատեհապաշտ խուժանն իրավունքի չունի արյամբ հաստատված պետականությունը դավադիր ամբոխապետության վերածելու։

Երկու տարի պահանջվեց մարդկանց կարճ հիշողությունը թարմացնելու համար, զրկանքների ու կորուստների երկու մղձավանջային տարի՝ Նախագահը բանտարկված, առողջ միտքը՝ հայհոյված, հերոսը՝ ստորացված, ազգայինը՝ նվաստացված, պետությունը՝ անկման մեջ ու հիմա ամոթն աչքներումս՝ պետք է խնդրենք, որ Նախագահը վերստին գա, աշխարհի հետ արժանապատիվ խոսի, Ալիևին սանձերը քաշի, համաճարակ հաղթահարի, մեզ էլի լույս բերի, մարդկանց համար էլի աշխատատեղ ստեղծի ու էլի կառուցի ...

Հիմա հասկանու՞մ եք՝ երբ ասում էի Քոչարյան՝ Հերոս, զուր չէի ասում՝ խոստովանե՛ք՝ եզակիներն են ունակ նման կյանք ապրել ու չկորցնել հավատը հայրենյաց վառ գալիքի հանդեպ, պատրաստակամությունն ամեն պահ առաջնորդելու, թեկուզև ուշացած ճանաչումով։ Ճանաչե՛նք մեր հերոսներին։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը