Կարծիք

06.06.2020 17:13


Աղետալի է ձեր վիճակը, պարոնա´յք, այնպես, ինչպես ժամանակից շուտ բացահայտված դիվերսանտինը

Աղետալի է ձեր վիճակը, պարոնա´յք, այնպես, ինչպես ժամանակից շուտ բացահայտված դիվերսանտինը

Օգնության եկած քաղաքական կնքահոր «մտքի քերականությունը», ընդամենը վերջին ճիգն է այն զենքով, որով տարիներ շարունակ «հակհհշյականությունը» կռվել է ԱԶԳԻ դեմ, իսկ այդ զենքը մի անուն ունի՝ Պառակտում։

Աղետալի է ձեր վիճակը, պարոնա´յք, այնպես, ինչպես ժամանակից շուտ բացահայտված դիվերսանտինը, ով մարտի ժամանակ ամրոցը ներսից քանդում է ու թշնամու առաջ դարպասները բացելուն պատրաստվում։

Պարոն Տեր-Պետրոսյան, եթե կորոնովիրուսը պատերազմ է, ապա այդ պատերազմում հաղթանակի առաջ բարիկադներ կառուցողը «հրամանատար-իշխանությունն» է, դուք դա շա´տ լավ կհասկանաք,վստա´հ եմ։

Կհասկանաք նաև, որ պատմությունը լավ առումով էլ կրկնվելու հատկություն ունի։

Համոզվա´ծ եղեք՝ այս պատերազմում էլ է ԱԶԳԸ հաղթելու։

Համակերպվե´ք, սին հույսեր փայփայելու փոխարեն, իրատեսությունը օգտակար է առողջությանը։

Առողջություն եմ մաղթում բոլորին։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը