ՀՀ նախագահի հանդիպումը կուսակցության ղեկավարների հետ մի փոքր սկանդալային է ստացվել
Ինչպես արդեն տեղեկացել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով հանդիպում էր նախաձեռնել հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ։ Մասնակիցների հավաստմամբ, ի տարբերություն համանման ֆորմատի նախորդ հանդիպման, այս անգամ ավելի քիչ թվով մասնակիցներ են եղել։
Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետի վարած քաղաքականությունը։ Սերժ Սարգսյանը փորձել է պաշտպանել վարչապետին և բանավեճի մեջ է մտել Գեղամյանի հետ, որից հետո վերջինս ցուցադրաբար լքել է դահլիճը։
«7 օր»-ի հետ հեռախոսազրույցում Արտաշես Գեղամյանը չի մեկնաբանել մանրամասները, նշելով միայն. «Ես մի պահ հեռացել եմ դահլիճից՝ անհրաժեշտ փաստաթղթեր բերելու համար»։