Կարծիք

07.06.2020 13:46


Այսպիսի հատուկ երեսպաշտություն և ցինիզմ

Այսպիսի հատուկ երեսպաշտություն և ցինիզմ

Մեր փսևդոիշխանությունն ու իրեն սպասարկող քարոզչամեքենան վերջերս մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե դե համավարակը պատերազմ է, իսկ իշխանությունը` դրա առաջամարտիկը, ու բոլորն ուղղակի պարտավոր են սատարել իշխանությանը, իսկ ով քննադատում է վերջինիս ապիկար, քաոտիկ, անհետեւողական ու երբեմն հանցավոր գործողություններն ու անգործությունը` սեւ է կամ թշնամի։ Եւ դա այն պարագայում, երբ գրեթե բոլոր առողջ ուժերն ու բանիմաց անհատները տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հորդորներ, կոչեր եւ կոնկրետ քայլերի առաջարկներ են հղել, որոնք լավագույն դեպքում արհամարհվել են, իսկ վատագույնում` ծաղրվել նույն իշխանության քարոզչությամբ։ Այսպիսի հատուկ երեսպաշտություն եւ ցինիզմ։

Եւ քանի լավ առիթ է ռուսերեն դարձվածքները մեջբերելու համար, տեղին է հիշել եւս մեկը` "Кому война, а кому мать родная". Սա նշանակում է, որ պատերազմը ոչ բոլորի համար է աղետ եւ դժբախտություն, այլ լավ առիթ այլոց դժբախտության վրա ամրապնդվելու, ժամանակ ձգելու, հարստանալու՝ ոչինչ չհասկանալով ո՛չ պատերազմից, ո՛չ աղետից եւ ոչ այդ ամենի կառավարումից։ Առավել մեծ ստորություն է, երբ այդ «այլոց դժբախտությունը» հենց քո ժողովուրդի դժբախտությունն է, որի համար դու պատասխանատու ես, որը քեզ, թեկուզ ու սխալմամբ, վստահել է եւ որին կոչված ես պաշտպանելու։

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը