Կարծիք

07.06.2020 14:26


Վարակված ու մահացած ամենքի պատասխանատվությունը քեզ վրա է, Նիկո՛լ

Վարակված ու մահացած ամենքի պատասխանատվությունը քեզ վրա է, Նիկո՛լ

Իշխանության հանցավոր անգործության ու բացարձակ ապիկարության պայմաններում սա արդեն տվյալագիտական մարդակերություն է, ոչ թե վերլուծություն։ Վարակված ու մահացած ամենքի պատասխանատվությունը քեզ վրա է, Նիկո՛լ, թեպետ ինչ եմ ասում՝ դու՝ դեռ Մարտի 1-ի դիավաճառդ, մեռելներով սակարկելու և՛ փորձ ունես, և՛ չես խորշում. լուծումը մեկն է՝ #Նիկոլը_պետք_է_հեռացվի

***

Ամբոխը, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին, ինչպես և կանխատեսելի էր, օվացիաներով ողողելու փոխարեն երկու տարի անց ուղեկցում է դեպի էշաֆոտը՝ հեղափոխությունն ըտենց բան է՝ մի օր ձեռքդ է, մի օր էլ ձեռքդ չի։

Ինչևէ, ուզում եմ վերստին հիշեցնել՝ մեղադրյալ Փաշինյանի արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորված լինի։

Նիկոլի՝ աներձագակերպ քաղաքական ձագերն են լոկ մեղք՝ թիթեռն ավելի երկար է ապրում, ու քանի որ հանցանքի չիմացությունը նույնիսկ չի ազատում պատասխանատվությունից, մնում է՝ նրանք ապավինեն ինքնակամ ներկայանալուն, ինքնախոստովանական ցուցմունք տալուն ու քննությանն աջակցելուն, որոնք կարող են իրենց դատավճիռը կայացնող արդարացի դատարանի կողմից դիտարկվել որպես մեղմացուցիչ հանգամանք։

Տիկնայք և պարոնայք հանցակիցնե՛ր, եկել է նետած քարերը հավաքելու ժամանակը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը