Կարծիք

07.06.2020 15:34


Դաժան է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել, եթե պատերազմ սկսվի

Դաժան է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել, եթե պատերազմ սկսվի

Մարդն ակնհայտորեն չգիտի, թե ինչ բան է պետությունը, ոնց պետք է աշխատացնել պետական համակարգը, որպեսզի լուծես այս կամ այն խնդիրը, ու հենց դրանից ելնելով էլ մտել է ծակը ու այնտեղից պապառացիություն է անում՝ եթերը հեղեղելով ինչ-որ էժանագին նյութերով սեփական քաղաքացիների դեմ։

Դաժան է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել, եթե պատերազմ սկսվի՝ փոխանակ իրականացնի գերագույն հրամանատարի գործառույթները, Նիկոլը կզբաղվի ռազմաճակատից նեգատիվը ներկայացնող լուսանկարներ հայթայթելով ու դրանց հասարակությանը հրամցնելով, թե բա նայեք, ես զինվորը չի կռվում, ես մեկը սխալ է զենքը բռնել, էն մյուսը սխալ է զրահաբաճկոնը հագել, էն մի հատն էլ սխալ է նռնակը գցում ու այդպես շարունակ։ Ու տանուլ տալու դեպքում էլ կասի, թե բա ես ինչ մեղք ունեմ, նայեք, զինվորները նորմալ չկռվեցին, սա էլ ապացույցն է, ինձանից ինչ եք ուզում, գնացեք պահանջեք շարքային զինվորներից։

Այս մարդն իր մարտնչող անգրագիտությամբ ուղղակի աղետ է պետության համար, ու ինչքան հայ հասարակություն դա վերջնականապես հասկանա ու քայլեր ձեռնարկի, դեռ հույս կա, որ կարելի կլինի խուսափել անդառնալի կորուստներից...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը