Կարծիք

07.06.2020 20:48


Բյուջեին որպես լափաման վերաբերվելու փորձ ունեք

Բյուջեին որպես լափաման վերաբերվելու փորձ ունեք

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այսօրվա իշխանավորները փորձ չունեն: Ինչին հակադարձեց Սիփան Փաշինյանը մի երկարատև, բոցաշունչ-թատերական, իրենց բնորոշ խոսքով։ Ես հասկացա, որ անհրաժեշտ է բացատրել թե ինչ փորձի մասին է խոսքը, քանզի բացի նրանից, որ փորձ չունեք, ունեք նաև հասկանալու դժվարություններ...

Հատուկ, Սիփան Փաշինյանի և մնացած «Իմ քայլ»-ականների համար, եկեք հասկանանք, թե ինչ փորձի մասին է խոսքը:

ԱՅՈ ԴՈւՔ ՓՈՐՁ ՉՈւՆԵՔ`

1. Ժողովրդի վստահությունը պահելու, քանզի 2 տարվա ընթացքում բացի Ձեր ֆեյքերից Ձեզ այլևս ոչ-ոք չի սատարում։

2. Քաղաքական պատասխանատվություն վերցնելու, քանզի առ այսօր այդ պատասխանատվությունը բարձում եք ժողովրդի վրա։

3. Որևէ ոլորտ կառավարելու, քանզի հիմնովին կազմաքանդել եք ՀՀ բոլոր ոլորտները։

4. Ազգային ժողովում Ձեզ դրսևորելու, քանզի առ այսօր մենք ունենք ամենածիծաղաշարժ Ազգային ժողովը։

5. Պետության հետ շփվելու և այն ղեկավարելու...

6. Խիզախություն ունենալ ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանելու։

...այս ցուցակը այնքան էլ չեմ կարևորում ու չեմ ուզում սրանով հոգնեցնել ընթերցողին, քանզի այն անվերջ է։

ՓՈԽԱՐԵՆԸ ՈՒՆԵՔ ՀԵՏևՅԱԼ ՓՈՐՁԸ:

1. Լկտիաբար ժողովրդին ստելու և այդ ընթացքում ունքը նույնիսկ չշարժելու։

2. ՀՀ «Հպարտ քաղաքացուն» շարունակաբար անտեսելու և ստորացնելու։

3. Բյուջեին որպես լափաման վերաբերվելու

4. Օլիգարխներից գումարներ վերցնելու և նրանց «գործարար» հռչակելու։

5. ԼԳԲՏ համայնքի հիմնարար ազատությունները պաշտպանելու, ի հաշիվ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների և ավանդույթների ոտնահարման և նվաստացման:

6. Օրենքի բացակայությունը ժողովորդին, որպես օրենքի գերակայություն ներկայացնելու:

7. Մեղավորներ նշանակելու և ստորաբար նրանց անունը կեղտոտելու, առանց օրինական որևե դատական որոշման:

8. Զենքի առևտուր կազմակերպելու՝ սեփական գրպանները լցնելու համար։

9. Կոնտրաբանդային ծխախոտ արտահանելու։

10. Լինելով ՀՀ կառավարություն և իշխանություն, Ալիևի և ադրբեջանցիների մասին մտածելու։

11. Երկու տարվա ընթացքում օլիգարխ նախկիններից, օրինակ Արմեն Աշոտյանից, կամ Էդուարդ Շարմազանովից անհամեմատ ավելի շատ ունեցվածք ձեռք բերելու։

12. Ամեն գնով բանակից փախչելու, հետ Աբաջյանի կեղծ պապով ժողովրդին խաբելու։

13. Ձեր "քայլելը" ժողովրդի վրա թանկ վաճառելու և աստղաբաշխական պարգևավճարներ ստանալու։

14. Կորոնավիրուսը՝ Ձեր իշխանությունը մի կերպ պահելուն ծառայեցնելու։

15. Արցախը և Հայաստանը թշնամուն հանձնելու։

16. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ստահոդ վարկաբեկելու և ձերբակալելու։

17. Մեր երեխաներին առհավետ պղծելու Ձեր ընդունած կոնվենցիաներով և այլ բաներով։

18. Ապօրինաբար ժողովրդի անունից անպատասխանատու արտահայտություններ անելու։

19. Հայ ժողովրդի մեջ պառակտում մտցնելու և բարեկամին՝ բարեկամի հետ կռվացնելու...

...այս ցանկը նույնպես կարելի է անվերջ շարունակել, սակայն և այս և վերևի ցանկի շարունակությունը թողնում եմ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ մեկնաբանություններում։

Հայաստանի հինը՝ հերոսական պատմությունն է, որը նույնիսկ Դուք չեք կարող վարկաբեկել կամ ջնջել։ Ձեր իշխանությունը նման է Արցախյան ազատամարտի ընթացքում, ադրբեջանցուց մնացած բեկորների և երբ այդ բելորները օրգանիզմի համար վտանգավոր են դառնում և դեղերով հնարավոր չի լինում լուծել խնդիրը՝ անհրաժեշտ է լինում վիրահատել: Սա պետության և պետականության խնդիր է, որի համար դարերով պայքար է մղվել՝ թուրքերի, ադրբեջանցիների և հիմա էլ Ձեր՝ ադրբեջանամետ և փողամոլ իշխանության դեմ:

Մեր ժողովուրդը երբեք չի դավաճանի իր ավանդույթներին և չի պղծի իր պապերի գերեզմանները, ինչքան էլ Դուք ջանաք:

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը