Կարծիք

08.06.2020 10:16


Նիկո՛լ, գնա՛ չուշացած, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա «Joker» (տեսանյութ)

Նիկո՛լ, գնա՛ չուշացած, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա «Joker» (տեսանյութ)

XIX դարի կեսերին ԱՄՆ-ում գործում էր բողոքական եկեղեցու խարիզմատիկ քարոզիչ Ուիլյամ Միլլերը: Նա իր բազմամիլիոնանոց հետևորդներին` հավատացյալներին, քարոզում էր, որ 1844 թ. հոկտեմբերի 22-ին տեղի կունենա Քրիստոսի երկրորդ գալուստը: Եկավ այդ օրը, և Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի չունեցավ: Միլիոնավոր հավատացյալների մեծ սպասումը վերածվեց մեծ հիասթափության: Հենց այդպես էլ` «Մեծ հիասթափություն», այդ իրադարձությունը մտավ համաշխարհային պատմության մեջ:

Նիկո՛լ, Հայաստանում այսօր մեծ հիասթափություն է: Աչք ունեցողը կտեսնի դա ու ականջ ունեցողը կլսի այն: Ճիշտ է, հիասթափվածների ճնշող մեծամասնությունը այսօր դեռ լուռ է` դե արտակարգ իրավիճակ է: Բայց, եթե դու չկարողանաս լսել ու հասկանալ էդ մարդկանց էսօրվա լռությունը, վախենամ, թե չհասցնես լսել ու հասկանալ նրանց ձայնը, երբ վրա հասնի այն հնչեցնելու անխուսափելի պահը:

Այս տեսանյութում պատմում եմ հիասթափության ընդամենը երեք առանձին պատմություն: Երեք մարդու պատմություն:

Նիկո՛լ, Հայաստանում դու այլևս իշխանություն չունես: Իրավիճակ է փոխվել: Ունեցածդ ավելի շատ իշխանության ստվեր ու հուշ է: Քո ապաշնորհությամբ երկիրը աղետի շեմին ես հասցրել: Պիտի ամեն գնով կանխել վերահաս մեծ աղետը: Դու լավ գիտես` ավելի լավ է հեռանալ մեկ տարի շուտ, քան մեկ օր ուշացած: Գնա՛ խաղաղությամբ: Հավատա` էսօր հենց էդ պահն է: Վաղը կարող է արդեն ուշ լինել: Գնա խաղաղությամբ, որ խաղաղության շանս տաս մեր երկրին ու մեր ժողովրդին:

Գնա, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա մի «Joker», ողբերգական մի նոր ճակատագիր, ով մի ամբողջ երկրի ու ժողովրդի դարձրեց իր անցյալի ապրումների, անկայուն խառնվածքի ու անհավասարակշիռ պահվածքի գերին ու զոհը:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը