Կարծիք

08.06.2020 11:56


Այսքան ստերից, «գրել-ջնջելուց» հետո էլ ո՞վ է հավատալու Նիկոլի և իր թիմակիցների ասածներին

Այսքան ստերից, «գրել-ջնջելուց» հետո էլ ո՞վ է հավատալու Նիկոլի և իր թիմակիցների ասածներին

Երեկ Նիկոլը պատմում էր, որ արդեն կոլապս է, հիվանդներին ընդունելու տեղ չկա հիվանդանոցներում, շտապ օգնությունը չի հասցնում և այլն, և այլն։

Իսկ այսօր «վնիզապնը» հայտնի է դառնում, որ կան հիվանդանոցներ, կան տեղեր, ընդ որում ամիսներով պատրաստ, թե երբ է առողջապահության նախարարությունն իրենց մի կոնկրետ բան ասելու։

What the fucking fuck?

Այսքան ստերից, «գրել-ջնջելուց» հետո էլ ո՞վ է հավատալու Նիկոլի և իր թիմակիցների ասածներին իրավիճակի լրջության մասին։

Ախր ո՞նց կարելի է ամեն անգամ գլխով նույն բետոնե սյունին հագնել, լրի՞վ անուղեղ եք։

ԿԱՐԵՎՈՐ Է. հաշվի առեք, որ այդ մի քանի տասնյակ, գուցե հարյուր+ տեղը գրեթե բան չի փոխելու իրականում, որովհետև արդեն օրական այնքան վարակված է հայտնաբերվում, որ այդ տեղերը մի քանի օրից լցվելու են։

Բայց մե՛կ է, եթե դու մարդկանց մեկումեջ խաբում ես կամ թեկուզ չճշտված ինֆո ես տալիս, հետո ջնջում, հետո հաջորդ սխալ ինֆոն ես տալիս, հետո էլի ջնջում, պարզ է, որ ինչ-որ պահից քեզ ոչ միայն չեն հավատալու, այլ հայհոյելու են այնպես, ինչպես այսօր Դանչիկին են հայհոյում YouTube-ի քոմենթներում։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը