Քաղաքական

08.06.2020 16:05


Նիկոլ Փաշինյանի «զեմլյակը» և մանկության ընկերը

Նիկոլ Փաշինյանի «զեմլյակը» և մանկության ընկերը

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով այդ պաշտոնում Արտակ Դավթյանին։

Նշենք, որ դեռևս 2018 թվականին լրատվամիջոցները գրում էին, որ Օնիկ Գասպարյանը նշանակվելու է ԳՇ պետ։ Նշվում էր նաև, որ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի «զեմլյակն է», և հնարավոր է, որ նրա նշանակմանը խոչընդոտի այդ հանգամանքը շահարկումների տեղիք չտալու համար։

Գնդապետ Վահե Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է ՀՀ ոստիկանապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արման Սարգսյանին։

Նշենք, որ 2019-ին երբ Վահե Ղազարյանը նշանակվեց փոխոստիկանապետ, լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Վահե Ղազարյանը տավուշցի է. Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը