Կարծիք

08.06.2020 16:10


Նիկոլը 2 տարի 1 ամիս է՝ քանդում է մեր պետությունը

Նիկոլը 2 տարի 1 ամիս է՝ քանդում է մեր պետությունը

Նիկոլը Հայաստանի վարչապետ է 2 տարի 1 ամիս։

Այդ ընթացքում Հայաստանն ունեցել է 3 կառավարություն։

ԱԱԾ 3 ղեկավար է նշանակվել, ընդ որում 6 ամիս այդ ղեկավարներից մեկը ԺՊ-ի կարգավիճակով էր, ինչը նշանակում է, որ կառույցում այդ ընթացքում բազմաթիվ ծրագրեր սառեցվում են կամ դանդաղում։

Ոստիկանությունում էլ է նույն վիճակը։

ԱԱԾ այսօր նշանակված պետը 29 տարեկան է։

ԳՇ պետն ընդամենը 2 տարի 1 ամիս մնաց պաշտոնում։

Արցախի ՊԲ արդեն 3րդ հրամանատարն է նշանակվել նույն ժամանակամիջոցում։

Հարցն արդեն անձերը չեն։ Հարցն այն է, որ կադրային այս կառուսել-ասեմ, ինչ ասեմ... մի խոսքով, այս անընդհատ ցնցումները քայքայում են Հայաստանի անվտանգության համակարգը։

Պետական որևէ համակարգ չի կարող դիմանալ այսքան հաճախ վերադասավորումների։

Նիկոլը 2 տարի 1 ամիս է՝ քանդում է մեր պետությունը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը