S&P Global Ratings-ը վերահաստատել է․ Ամերիաբանկին շնորհած է B+/B վարկանիշը` «կայուն» հեռանկարով
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է․ Ամերիաբանկին շնորհած է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «կայուն» հեռանկարով:
S&P գործակալության կողմից վարկանիշի «կայուն» հեռանկարով վերահաստատումը վկայում է Ամերիաբանկի իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված քաղաքականության, բանկի բրենդի ճանաչելիության մասին, ինչը հնարավորություն կտա բանկին դիմակայելու COVID-19 համաճարակի հետևանքով համաշխարhային տնտեսության սպասվելիք անկման ազդեցությանը:
Գործակալությունը փաստում է, որ 2020թ. մարտի 31-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվների մասնաբաժինը շուկայում կազմել է 15,5%: S&P-ն ակնկալում է, որ 2021թ-ին Ամերիաբանկի կապիտալիզացման մակարդակը կբարձրանա նոր ներդրողների կողմից կապիտալի ավելացմամբ, ինչպես նաև բանկը կունենա ֆիզիկական և իրավաբանական անձ ավանդատուների կայուն բազա և իրացվելիության բարձր մակարդակ:
Ըստ S&P Global Ratings-ի` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb-գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, որը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:
Նշենք, որ Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: