Քաղաքական

08.06.2020 16:55


Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետն ազատվել է պաշտոնից

Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետն ազատվել է պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2020 թվականի հուլիսի 9-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը