«Ժառանգություն». «Չենք բացառում, որ ընտրություններին չենք մասնակցի»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ իր անձնական տեսակետը արտահայտելով ընտրություններին ՀԱԿ-ից առանձին մասնակցելու վերաբերյալ, ասել է, թե ինքը շատ կուզենար, որ Երևանի ավագանու ընտրություններին միասնական ճակատով գնային։
Նա նաև նշել է, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև ոչինչ չի փոխվել.
-ՀԱԿ-ի հետ մենք հանդիպում և բանակցում ենք։ Ցանկացած հարց կարող է մեր միջև քննարկման թեմա լինել,-ասել է Ա. Մարտիրոսյանը։
Վերջում պատգամավորն ակնարկել է, թե չի բացառվում նաև այն տարբերակը, որ «Ժառանգությունը» չմասնակցի քաղաքապետի ընտրություններին։