Չի կարող լինել իրավիճակ, որ պաշտոնյաների գործողությունները հակասեն վարչապետի ասածին, սա դուրս է մարդկային, անձնական հարաբերություններից. Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնաթող անձանց (տեսանյութ)
Այսօր ես մի շարք որոշումներ եմ կայացրել և ուզում եմ պարոնայք Արման Սարգսյանին և Էդուարդ Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի և նաև դրա ջանքի վերաբերյալ։ Այս մասին կառավարությունում ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնը, բայց ես չեմ կարծում, թե նրանք ՀՀ-ին, պետությանն ու ժողովրդին ծառայելու պոտենցիալը սպառել են, և եթե նրանք այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, մենք անպայման կքննարկենք»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաններն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը, բայց, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքեր, որ այդպես տեղի չի ունենում։
«Առավել ևս, ես ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ որևէ մի պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, դրանք իրականում հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին։ Ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ և հստակ։ Չի կարող լինել այդպիսի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին և դրան չհետևի կոնկրետ գործողություն»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ սա դուրս է մարդկային ու անձնական հարաբերություններից, որովհետև սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգուկանոնի հստակ և անվերապահ ու անքննարկելի պահպանելու պահանջ, որը չի կարող որևէ պարագայում քննարկաման առարկա լինել։
«Այս թեմայով այս դահլիճում եղել է խոսակցություն, ինձ թվացել է` իմ ուղերձը բավարար չափով լուրջ է և պետք է այդ լրջությունը գնահատել։ Իմ ասածի մեջ որևէ բան չի փոխվել և չի փոխվելու, ընդ որում համաճարակային իրավիճակում, բայց համաճարակային իրավիճակից դուրս էլ որևէ բան չի փոխվելու, եկեք սա հստակ արձանագրենք»,-ասաց Փաշինյանը։

Աղբյուրը՝ tert.am