Քաղաքական

09.06.2020 08:10


Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանին բաժանել ռադիոհաճախականությունները․ նախարար

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանին բաժանել ռադիոհաճախականությունները․ նախարար

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանին բաժանել ռադիոհաճախականությունները։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Այսպես, նրա խոսքերով, Ժնևում 2019թ․ Էլեկտրակապի միջազգային միության հետ համագործակցությամբ երեք հանդիպում է անցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Քննարկման թեման, ինչպես նշեց նախարարը, այն խնդիրներն էին, որոնք ծագում են սահմանին հաճախականությունների հետ կապված։

«Մինչ այժմ Բաքվի հետ բանակցությունները անարդյունք են եղել, կողմերը չեն կարողացել պայմանավորվել, թե որ հաճախականությունները պետք է օգտագործի Հայաստանը, և որը՝ Ադրբեջանը։ Սակայն վերջին երեք հանդիպումները արդյունք տվեցին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 134 հաճախականությունների շուրջ, և այժմ դրանք ազատ օգտագործվում են մեր կողմից»,-ասաց նախարարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը