Փաշինյանը շատ լավ գիտի, որ արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական ուժերն իր դեմ են դուրս գալու․ «Իրատես»
«Ուժային կառույցների ղեկավարիների փոփոխությունը վկայում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկարակեցության համար գործի է դնում վերջին միջոցը՝ ուժային մեթոդը։ Այլևս չի հաջողվում կասեցնել համակարգի անկումը, դրա համար նրան այս կառույցներում պետք են խիստ վստահելի անձինք, դրա համար ԱԱԾ-ն վստահեց համակարգից կիլոմետրերով հեռու, բայց սատանաներին անգամ հայտնաբերող, իր ցանկացած հրահանգ կյանքի կոչող Արգիշտի Քյարամյանին, իսկ ոստիկանության ղեկը տվեց սեփական ընկերոջը՝ Վահե Ղազարյանին։
Այս նախապատրաստական աշխատանքները հենց այնպես չեն։ Փաշինյանը աշխատանքից հեռացնում է երկու առանցքային պաշտոնյաների, որոնք այս իրավիճակի անմիջական պատասխանատուները չեն։ Համավարակի դեմ պայքարը տապալելու համար հաստատ առաջինը նրանք չէ, որ աշխատանքից պիտի ազատվեին։ Ուրեմն ո՞րն է այս պաշտոնյաների հեռացման և վստահելիներին համակարգի գլխին դնելու նպատակը։
Մեկ շաբաթում արագ առողջացած Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտակարգ դրության ավարտից հետո իր իշխանությանը սպառնացող վտանգներին դիմակայելու, այս պահին նրան հետաքրքիր չէ, թե ինչ կլինի վիրուսի տարածման հետ, պետք լինի՝ մի օր կհայտնվենք դժոխքում, մի օր էլ՝ դրախտում։ Թվերն էլ իրենց ձեռքում են՝ կուզեն բոլորին մեկ օրում վարակակիր կդարձնեն, կուզեն՝ մեկ շաբաթից բոլորին կառողջացնեն։ Փաշինյանը շատ լավ գիտի, որ արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական ուժերն իր դեմ են դուրս գալու, և քաղաքական պայքարին պատրաստվելու համար պետք են մարդիկ, որոնք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի։
Ուժայիններին սեփական գրպանում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը կկարողանա ըմբոստության ալիքը զսպել, ընդդիմադիրների ակտիվությունը կասեցնել։ Թերևս ամենից լավ Փաշինյանը գիտի, թե այդ ուժայիներն ինչ վիճակում կհայտնվեն, երբ հիասթափված ամբոխը նրանից պարզաբանումներ պահանջի չկատարած խոստումների և տապալած կառավարման համար։
Բայց այս փոփոխությունները նաև ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ նախապատրաստվում է քաղաքական ընդդիմախոսների հետ կռվին, ու նա իշխանությունը հեշտ չի զիջելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: