Իրեն երկրի նախագահ համարողին որևէ կերպ հուզե՞ց, որ երեք ուժային կառույցների ղեկավար կազմերում միաժամանակ տեղի ունեցան փոփոխություններ
Իրեն երկրի նախագահ համարողին որևէ կերպ հուզե՞ց, մտահոգե՞ց այն փաստը, որ երկրի երեք ուժային կառույցների ղեկավար կազմերում միաժամանակ տեղի ունեցան այսօրվա փոփոխությունները:
Եթե չհուզեց, ի՞նչ կապ ունի այդ մարդը Հայաստանի հետ: Եթե հուզեց, ի՞նչ ձևով դա արտահայտվեց: Անգամ հարկ չհամարեց հանդիպել վարչապետին, խոսել այդ թեմաներով, փորձել փարատել իր և երկրի քաղաքացիների մտահոգությունները:
Իսկ կարո՞ղ է չի հավատում, որ վարչապետն առողջացել է, և վախենում է վարակվել: Բայց այդ դեպքում էլ կարող էր շփվել այն ձևաչափով, ինչպես, օրինակ՝ շփվում էր Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ:
Կարո՞ղ է արդեն հրաժարական է տվել կամ՝ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը... զուսպ և լուռ... երևի՝ հեռուներից…
Իրեն երկրի նախագահ համարողին որևէ կերպ հուզե՞ց, որ երեք ուժային կառույցների ղեկավար կազմերում միաժամանակ տեղի ունեցան փոփոխություններ
Իրեն երկրի նախագահ համարողին որևէ կերպ հուզե՞ց, մտահոգե՞ց այն փաստը, որ երկրի երեք ուժային կառույցների ղեկավար կազմերում միաժամանակ տեղի ունեցան այսօրվա փոփոխությունները:
Եթե չհուզեց, ի՞նչ կապ ունի այդ մարդը Հայաստանի հետ:
Եթե հուզեց, ի՞նչ ձևով դա արտահայտվեց: Անգամ հարկ չհամարեց հանդիպել վարչապետին, խոսել այդ թեմաներով, փորձել փարատել իր և երկրի քաղաքացիների մտահոգությունները:
Իսկ կարո՞ղ է չի հավատում, որ վարչապետն առողջացել է, և վախենում է վարակվել: Բայց այդ դեպքում էլ կարող էր շփվել այն ձևաչափով, ինչպես, օրինակ՝ շփվում էր Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ:
Կարո՞ղ է արդեն հրաժարական է տվել կամ՝ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը... զուսպ և լուռ... երևի՝ հեռուներից…
Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից