Կարծիք

09.06.2020 12:05


Նիկոլ Փաշինյանի աներեսությունը սահմաններ չի ճանաչում

Նիկոլ Փաշինյանի աներեսությունը սահմաններ չի ճանաչում

Նիկոլ Փաշինյանի աներեսությունը սահմաններ չի ճանաչում։
Այսօր Ոստիկանությունում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ոստիկանության էներգիայի մասին։
Հետաքրքիր է, ո՞ւմ շնորհիվ է հյուծվել Ոստիկանության համակարգը։

Հետաքրքիր է՝ ո՞վ է ոստիկաններին այս երկու տարվա ընթացքում մեկը մյուսից նվաստացնող հրահանգներ ստիպում կատարել։

Սկզբից, ըստ Նիկոլի՝ ոստիկանի աչքի առաջ կատարվող անօրինականը,մ եթե ոստիկանն արձագանքեր, ապա բռնարար էր։

Հիմա, ըստ նույն Նիկոլի՝ ոստիկանը պարտավոր է ուժ գործադրել։
Ամեն ինչ արեց ու անում է Նիկոլը, որ ոչ ոստիկանը, ոչ էլ քաղաքացին չհասկանան ոստիկանի իրական առաքելությունը մեր հասարակությունում։

Հ.Գ. Իսկ ոստիկաններին 25.000 դրամ տրամադրված սոցիալական օգնությունը հետ պահանջելուց Նիկոլը չէր մտածում համակարգի հյուծվածության մասին։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը