Կարծիք

09.06.2020 15:50


Նիկոլի դավը կասեցնելու համար անհրաժեշտ է նախևառաջ ազատել նախագահ Քոչարյանին

Նիկոլի դավը կասեցնելու համար անհրաժեշտ է նախևառաջ ազատել նախագահ Քոչարյանին

Նիկոլը հասկացել է՝ կարողանալու համար անկասելիորեն դավել Հայաստան-Արցախը, բավարար է, որ Քոչարյանն ազատության մեջ չլինի, ուստի Նիկոլի դավը կասեցնելու համար անհրաժեշտ է նախևառաջ ազատել Նախագահին, ուստի թե ընդդիմադիր ես քեզ համարում, քննադատությանդ առաջին թիրախը պետք է լինի Արցախյան գլխովին ձախողված բանակցություններն ու հաստատումը՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ի դեպ՝ այս երկու հարցերը փոխկապակցված են անքակտելիորեն։

Եթե առաջին թիրախը շրջանցված է, ուրեմն չի կարող խոսք լինել արմատական, սկզբունքային ու գաղափարական ընդդիմության մասին։

Հայաստանում եղած քաղաքական բոլոր անհատներին ու միավորներին անհրաժեշտ է գոնե Նիկոլից փոքր-ինչ խելացի գտնվել ու պահանջել նախևառաջ Ռոբերտ Քոչարյանի ազատությունն՝ առանց որի ոչինչ ու որևէ մեկի մոտ չի ստացվելու. հիշե՛ք՝ պատահական չէ, որ իրավական ու բարոյական բոլոր նորմերի կոպտագույն շրջանցմամբ և ամեն գնով շղթայված է պահվում հենց Նա։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը