Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Ռուստամ Բադասյանը վեթինգի պրոցեսը պետք է սկսի սեփական հորից
Գրեթե մեկ տարի առաջ պետության ամենակարևոր և առանցքային գերատեսչություններից մեկի՝ արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնը վստահվեց Ռուստամ Բադասյանին: Դեռևս 30 տարին չբոլորած նախարար Բադասյանն ու արդարադատության համակարգում վերջինիս նախաձեռնած բարեփոխումները հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում՝ վեթթինգ, կոռուպցիայի դեմ պայքար, ապօրինի գույքի բռնագանձում և այլն:
Բադասյանը, ով աշխատանքային աղքատիկ կենսագրություն ունի (մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը վերջինս միայն մեկ ուշադրության արժանի աշխատանք է ունեցել՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալն է եղել), այսօր ընթանում է ուժային կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցրած հոր՝ Վարդան Բադասյանի ճանապարհով:
Նախարարի հայրը ժամանակին բարձր ու պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Եղել է ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ և այլն:
Ավագ Բադասյանի անվան հետ կապված ուշագրավ պատմություններ կան: Մասնավորապես, ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ պաշտոնավարման ընթացքում վերջինս աչքի է ընկել բավականին կասկածելի վարքագծով:
Ըստ մամուլում առկա հրապարակումների և ոստիկանության նախկին աշխատակիցների խոսքերի՝ մարդիկ Բադասյանին ենթակա պաշտոններում նշանակվել են մի պայմանով՝ պաշտոն գումարի դիմաց: Փաստորեն, այժմ կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ջատագով նախարար Բադասյանի հայրը ժամանակին կոռուպցիոներ է եղել, իսկ որդին էլ հիմա ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ: Վարդան Բադասյանն այլ հատկությամբ էլ է աչքի զարնել. իրենից բարձր կամ իրեն համահավասար պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ զեկուցագրեր է գրել: Ասում են՝ նման սովորության համար վերջինս քանիցս նկատողություն է ստացել անձամբ ոստիկանապեստից:Պաշտոնավարման ընթացքում Բադասյանը հասցրել է նաև գույք ու գումար կուտակել: Որպեսզի մեր հայտարարությունները մերկապարանոց չհնչեն, ներկայացնենք վերջինիս հայտարարագիրը, որտեղ տեսնում ենք՝
Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,
Բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում
Հողամաս
10,000,000.00 ՀՀ դրամ
30,000.00 ԱՄՆ դոլար
Ողջ կյանքում քաղծառայող եղած մարդը, ով գարծարարի կյանքով չի ապրել, կարողացել է հողամաս, տուն, մի քանի միլիոն դրամ և տասնյակ հազարավոր դոլարներ կուտակել: Թերևս հասկանալի է, թե ինչպես է հաջողվել այդ ամենը…
Կարծես որդին նույնպես տոգորված է հորից հետ չմնալու ցանկությամբ: Կրտսեր Բադասյանը ընթանում է ավագ Բադասյանի ճանապարհով: Իրավաբանության կամ արդարադատության ոլորտներում ոչ մի նշանակալի հաջողություն չգրանցած Բադասյանը, ով, ըստ ուսանողական ընկերների փոխանցման, ուսումնառության տարիներին արտառոց հատկություններով կամ ուսման հանդեպ անթաքույց սիրով ու ջերմեռանդությամբ աչքի չի ընկել, դարձավ նախարար ու սկսեց կադրային «բարեփոխումներ» կատարել: Հեռացան իրենց աշխատանքում չթերացող փոխնախարարները, փոխարենը եկան Բադասյանի մտերիմները: Գերատեսչության ստորին օղակներում լավ ու որակյալ մասնագետներին չշրջանցեց «բարեփոխումը»: Վերջիններս մնացին առանց աշխատանքի և փոխարինվեցին նախարարի ծանոթներով: Կասկածներ կան, որ Բադասյանի ընկերները տեղավորվել են նաև հարակից գերատեսչություններում, օրինակ, նախարարի նախկին աշխատավայր ՊԵԿ-ում: Խոսքը, մասնավորապես, կոմիտեի նորանշանակ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանի մասին է, ով, համաձայն մեր տեղեկությունների, Բադասյանի մտերիմներից է: Վերջինիս համար էլ Բադասյանն ինքն է բարեխոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Լուրեր են շրջանառվում, որ Բադասյանի հովանավորչությամբ են իրենց պաշտոններին նշանակվել նաև ԱԱԾ նորանշանակ տնօրենը և քննչական վարչության պետը, ինչպես նաև այլ՝ ավելի ստորին օղակների աշխատակիցներ:
Դեռևս պատանեկության տարիներից հոր զբաղեցրած դիրքի շնորհիվ խիստ ինքնավստահություն ձեռք բերած Ռուստամ Բադասյանը, կարծում ենք, իր կողմից այդքան քարոզվող վեթինգի և ապօրինի գույքի բռնագանձման օրինագծերը պետք է սկսի կիրառել սեփական հորից:
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Ռուստամ Բադասյանը վեթինգի պրոցեսը պետք է սկսի սեփական հորից
Գրեթե մեկ տարի առաջ պետության ամենակարևոր և առանցքային գերատեսչություններից մեկի՝ արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնը վստահվեց Ռուստամ Բադասյանին: Դեռևս 30 տարին չբոլորած նախարար Բադասյանն ու արդարադատության համակարգում վերջինիս նախաձեռնած բարեփոխումները հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում՝ վեթթինգ, կոռուպցիայի դեմ պայքար, ապօրինի գույքի բռնագանձում և այլն:
Բադասյանը, ով աշխատանքային աղքատիկ կենսագրություն ունի (մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը վերջինս միայն մեկ ուշադրության արժանի աշխատանք է ունեցել՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալն է եղել), այսօր ընթանում է ուժային կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցրած հոր՝ Վարդան Բադասյանի ճանապարհով:
Նախարարի հայրը ժամանակին բարձր ու պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Եղել է ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ և այլն:
Ավագ Բադասյանի անվան հետ կապված ուշագրավ պատմություններ կան: Մասնավորապես, ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ պաշտոնավարման ընթացքում վերջինս աչքի է ընկել բավականին կասկածելի վարքագծով:
Ըստ մամուլում առկա հրապարակումների և ոստիկանության նախկին աշխատակիցների խոսքերի՝ մարդիկ Բադասյանին ենթակա պաշտոններում նշանակվել են մի պայմանով՝ պաշտոն գումարի դիմաց: Փաստորեն, այժմ կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ջատագով նախարար Բադասյանի հայրը ժամանակին կոռուպցիոներ է եղել, իսկ որդին էլ հիմա ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ: Վարդան Բադասյանն այլ հատկությամբ էլ է աչքի զարնել. իրենից բարձր կամ իրեն համահավասար պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ զեկուցագրեր է գրել: Ասում են՝ նման սովորության համար վերջինս քանիցս նկատողություն է ստացել անձամբ ոստիկանապեստից: Պաշտոնավարման ընթացքում Բադասյանը հասցրել է նաև գույք ու գումար կուտակել: Որպեսզի մեր հայտարարությունները մերկապարանոց չհնչեն, ներկայացնենք վերջինիս հայտարարագիրը, որտեղ տեսնում ենք՝
Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,
Բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում
Հողամաս
10,000,000.00 ՀՀ դրամ
30,000.00 ԱՄՆ դոլար
Ողջ կյանքում քաղծառայող եղած մարդը, ով գարծարարի կյանքով չի ապրել, կարողացել է հողամաս, տուն, մի քանի միլիոն դրամ և տասնյակ հազարավոր դոլարներ կուտակել: Թերևս հասկանալի է, թե ինչպես է հաջողվել այդ ամենը…
Կարծես որդին նույնպես տոգորված է հորից հետ չմնալու ցանկությամբ: Կրտսեր Բադասյանը ընթանում է ավագ Բադասյանի ճանապարհով: Իրավաբանության կամ արդարադատության ոլորտներում ոչ մի նշանակալի հաջողություն չգրանցած Բադասյանը, ով, ըստ ուսանողական ընկերների փոխանցման, ուսումնառության տարիներին արտառոց հատկություններով կամ ուսման հանդեպ անթաքույց սիրով ու ջերմեռանդությամբ աչքի չի ընկել, դարձավ նախարար ու սկսեց կադրային «բարեփոխումներ» կատարել: Հեռացան իրենց աշխատանքում չթերացող փոխնախարարները, փոխարենը եկան Բադասյանի մտերիմները: Գերատեսչության ստորին օղակներում լավ ու որակյալ մասնագետներին չշրջանցեց «բարեփոխումը»: Վերջիններս մնացին առանց աշխատանքի և փոխարինվեցին նախարարի ծանոթներով: Կասկածներ կան, որ Բադասյանի ընկերները տեղավորվել են նաև հարակից գերատեսչություններում, օրինակ, նախարարի նախկին աշխատավայր ՊԵԿ-ում: Խոսքը, մասնավորապես, կոմիտեի նորանշանակ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանի մասին է, ով, համաձայն մեր տեղեկությունների, Բադասյանի մտերիմներից է: Վերջինիս համար էլ Բադասյանն ինքն է բարեխոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Լուրեր են շրջանառվում, որ Բադասյանի հովանավորչությամբ են իրենց պաշտոններին նշանակվել նաև ԱԱԾ նորանշանակ տնօրենը և քննչական վարչության պետը, ինչպես նաև այլ՝ ավելի ստորին օղակների աշխատակիցներ:
Դեռևս պատանեկության տարիներից հոր զբաղեցրած դիրքի շնորհիվ խիստ ինքնավստահություն ձեռք բերած Ռուստամ Բադասյանը, կարծում ենք, իր կողմից այդքան քարոզվող վեթինգի և ապօրինի գույքի բռնագանձման օրինագծերը պետք է սկսի կիրառել սեփական հորից:
Աղբյուրը՝ alternativ.am