Կարծիք

09.06.2020 16:59


Նիկոլը ամեն ինչ թարս է անում

Նիկոլը ամեն ինչ թարս է անում

Ուժային կառույցների ղեկավարների փոփոխության մասին բոլորը միարժեք նկատում են, որ Նիկոլը գնաց այս քայլին բռնաճնշումներ նախապատրաստելու նպատակով։ Սակայն սովորաբար երկրների ղեկավարները գնում են բռնաճնշումների իրենց իշխանության ուժեղացմանը զուգահեռ, մինչդեռ Նիկոլն իր իշխանությունն արդեն կորցրել է։

Դասական առումով իշխանությունը մարդկանց մտքերի եւ գործողությունների նկատմամբ վերահսկողությունն է։ Դիմակներ կրելու անդադար կոչերը ցույց են տալիս, թե Նիկոլը հասկանում է, որ չի կարողանում անգամ մարդկանց այս պարզ գործողությունը վերահսկի։ Ընդ որում կարեւոր չէ, որ դիմակ դնելու խախտումները եզակի են, սակայն ֆրուստրացիայի մեջ ընկած Նիկոլին թվում է, թե իրեն չեն ենթարկվում։ Մարդկանց մտքերի նկատմամբ վերահսկողությունը ի սկզբանե դրված էր լայվերի ու ֆեյքերի վրա, եւ հիմա ակնհայտ է, որ դա շատ սահմանափակ ու սխալ ուղի էր։

Նիկոլի իշխանությունը հիմնականում խարիզմատիկ բնույթի էր, նա խարիզմատիկ առաջնորդ էր, եւ նրան մարդիկ հետեւում էին ոչ այնքան ռացիոնալ հաշվարկներից ելնելով, որքան նրա խարիզմայի պատճառով։ Սակայն խարիզմատիկ լիդերի համար կարեւորագույն գործոնը անբասիր բարոյականությունն է։ Բացահայտված ծխախոտային, զենքի, ադամանդի եւ այլ սկանդալներից մինչեւ կորոնավիրուսային «սուտմեռուկը» ցույց տվեցին լիդերի իսկական բարոյական դեմքը՝ կոռուպցիոներ ու ստախոս, եւ հիմա նրա խարիզման էլ չի աշխատում։

Բռնաճնշումները չեն կարող աշխատել, քանի որ խոսքը ոչ թե ինչ-որ ընդդիմախոսների քննադատության մասին է, այլ դժգոհության խորը եւ արմատական ալիքի։ Ի վերջո, ի՞նչ իշխանություն է փորձում ամրապնդել Նիկոլը։ Ըստ էության, նա իր իշխանությունը կորցրել է եւ նոր բռնաճնշումները պետք է ծառայեն մի բանի՝ դաչայում ապրելու եւ ծխախոտով ինքնաթիռներ ուղարկելու իր իրավունքին, որի ամրապնդմանը, կարծում եմ, անգամ երդման տակ գտնվող ուժայինները չեն գնա։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը