ՀՅԴ-ն հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ․ ակտիվ հանդիպումները քաղաքական ուժերի հետ շարունակվում են
Armlur.am-ի տեղեկություններով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական կուսակցությունների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ու առաջիկայում եւս նման հանդիպումներ լինելու է:Բացի խորհրդարանական ուժերի հետ ՀՅԴ-ն հանդիպումներ է ունենում նաեւ արտախորհրդարանական կուսակցության ներկայացուցիչների հետ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան ՍաղաթելյանըArmlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք հանդիպել են տարբեր քաղաքական ուժերի հետ, ու առաջիկայում դրանք շարունակական բնույթ են կրելու:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՀՅԴ-ն հանդիպում էր ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ: Նշենք, որ ՀՅԴ-ն առաջարկում էր հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել եւ գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։
Իսկ Վանեցյանի խոսքով՝ ՀՅԴ առաջարկը, որը նաև պահանջ է, շատ տեղին է։ «Վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Բնական է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար»,-հայտարարել էր Վանեցյանը:
ՀՅԴ-ն հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ․ ակտիվ հանդիպումները քաղաքական ուժերի հետ շարունակվում են
Armlur.am-ի տեղեկություններով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական կուսակցությունների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ու առաջիկայում եւս նման հանդիպումներ լինելու է: Բացի խորհրդարանական ուժերի հետ ՀՅԴ-ն հանդիպումներ է ունենում նաեւ արտախորհրդարանական կուսակցության ներկայացուցիչների հետ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք հանդիպել են տարբեր քաղաքական ուժերի հետ, ու առաջիկայում դրանք շարունակական բնույթ են կրելու: