Կարծիք

10.06.2020 17:20


Նիկոլի իշխանությունը վախճան է ապրում

Նիկոլի իշխանությունը վախճան է ապրում

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի։ Թվում է, թե կորոնավիրուսը իսկական փրկություն էր Փաշինյանի համար։ Նա հենց այն մարդն է, որը ցանկանում է համաճարակի ոչ շուտափույթ չեզոքացում, «որքան վատ՝ այնքան լավ» սցենարով, քանի որ դա միակ փրկությունն է էլի ինչ-որ ժամկետ իշխանությունը երկարացնելու։

Ամեն ինչում ձախողել են՝ թե՛ վիրուսի դեմ պայքարը, թե՛ տնտեսությունը, թե՛ արտաքին հարցերը, մեզ համար ամենացավոտ խնդիրները, սոցիալական հարցերը, անգամ գործ սարքելն ու սև ցուցակ կազմելն են ձախողում։ Բոլորը դուրս են եկել իշխանության դեմ՝ նրանք, ովքեր աջակցել են իշխանությունը վերցնել, նրանք, ովքեր թիմի անդամ չեն եղել, բայց ողջունել են իշխանափոխությունը, էլ չասեմ նրանց, ովքեր դեմ են եղել իշխանափոխությանը կամ էլ կորցրել են այն։ Ժողովուրդն է արդեն դեմ։ Որովհետև տեսնում են ձախողումների շարքը։ Ու այս պահին վարչապետ Փաշինյանին մի բան է մնում՝ արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով, եթե մեկ ամիս անց վարակի թվերը պակասեն, էլի մեկ ամսով, մինչև վիրուսային իրավիճակը հանդարտվի, հետո էլի մեկ ամսով, մինչև վերջին վիրուսակիրը դզվի։ Դրանից հետո կհորինվի մեկ այլ պատճառ։ Կարևորը, որ փողոց դուրս չգան մարդիկ։
Բայց դուրս կգան։

Նիկոլ Փաշինյանը կարող է էլի ինչ-որ ժամանակ մնալ ու կոչվել վարչապետ, բայց նա այլևս չունի իշխանություն։

Նիկոլի իշխանությունը վախճան է ապրում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը