Քաղաքական

10.06.2020 21:35


ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը հարցում է ուղարկել պարետ Տ.Ավինյանին

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը հարցում է ուղարկել պարետ Տ.Ավինյանին

Հաշվի առնելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն դիմած բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները՝ դիմում ենք Ձեզ, որպեսզի մեզ տրամադրեք մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցադրումների վերաբերյալ.

  1. Համավարակի դեմ պայքարի գործընթացն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել, միջազգային կառույցներից և կազմակերպություններից Հայաստանի Հանրապետությունը որքա՞ն ֆինանսական աջակցություն է ստացել, Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին որքա՞ն գումար է փոխանցվել և ի՞նչ նպատակներով է ծախսվել
  2. Որքան գումար է հատկացվե՞լ մեկուսացման համար նախատեսված հյուրանոցներին և մեկուսացման գործընթացի կազմակերպիչներից յուրաքանչյուրին՝ ամսական կտրվածքով:

3. Միջին հաշվարկով պետությունը որքա՞ն գումար է ծախսում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր պացիենտի բուժման համար:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»

խմբակցության քարտուղար՝ Արման Աբովյան

Այս խորագրի վերջին նյութերը