Կարծիք

11.06.2020 10:36


Դեմք՝ առանց դեմքի ժամանակը

Դեմք՝ առանց դեմքի ժամանակը

Սլավոյ Ժիժեկը ասում է, թե մեր ժամանկաներում առաջարկվում են բաներ՝ զրկված իրենց էությունից՝ կոֆե՝ առանց կոֆեին, սերուցք՝ առանց ճարպ, գարեջուր՝ առանց ալկոհոլ, սեքս՝ վիրտուալ սեքսը, առանց սեքս։

Դիմակները եկել են շարունակելու այս ցանկը, սկզբում 2000-ականներից, երբ բռնկվեցին թռչնի գրիպի ու ատիպիկ թոքաբորբի հիվանդությունները, սկսեցին դիմակներ դնել հեռավոր Արևելյան երկրներում ՝ Չինաստան, Ճապոնիա, Կորեա և այլն։ Կորոնավիրուսի համաճարակը դիմակը դարձրեց համատարած, իսկ Հայաստանում, ուր համաճարակը կանխարգելելու ձևերից մնացել է հիմնականում դիմակը, բոլորը պարտադրաբար դիմակ են կրում, ինչպես Իրանում կանայք չադրա, որ հենց տուն են մտնում, չադրան հանում են։

Եթե դիմակը պաշտպանում է կորոնավիրուսից, ապա կպաշտպանի նաև գրիպից և մյուս օդակաթլիլային փոխանցվող հիվանդություններից, ուրեմն, համաճարակը հաղթահարելուց հետո էլ դիմակները չեն անհետանա, կմտնեն շատերի կենցաղ, այնպես, ինչպես պահպանակները։ Գուցե Հայաստանում հատուկենտ դնողներ լինեն, բայց բազմաթիվ այլ երկրներում հանրային վայրերում սովորական երևույթ կլինի դիմակ կրելը։

Էսօր բարեկամուհիս հանդիպում էր ունեցել, հարցրի՝ դուրդ եկա՞վ, ասեց՝ դիմակով էր, շա՞տ տեսա դեմքը։ Բայց հետզհետե կսկսեն սովորել մարդկանց դեմքը գնահատել դիմակով՝ կոֆե՝ առանց կոֆեինիին կավելանա, դեմք՝ առանց դեմքի։

Լուսանկարը՝ hetq.am, Նարեկ Ալեքսանյանի, համերաշխության ցույց ԱՄՆ֊ի աֆրոամերիկացիներին։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը