Նիկոլը պետք է հեռանա, և ինչքան շուտ, այնքան լավ իր ու երկրի համար
Արդեն նշել եմ, որ այս ուսումնասիրությունն արվել է 2018-ի հունիս-հուլիսին, երբ շատ իրադարձություններ Հայաստանում դեռևս չէին էլ սկսվել։ Ուզում եմ ասել, որ համընկնումները պատահական չեն, ավելին, հասարակության զարգացման օրենքները նույնքան կայուն են, որքան մյուս գիտություններինը։ Ուստի մեկ անգամ էլ կրկնեմ՝ Նիկոլի ժամանակն արդեն սպառվել է, նա պետք է հեռանա, և ինչքան շուտ, այնքան լավ իր ու երկրի համար։
ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՈւՆՆԵՐԸ
7-րդ մաս, վերջին Իշխանությունը վերցնելուց հետո «հակահեղափոխական» կամ այդպիսին հռչակված ուժերի դեմ պայքարին զուգահեռ, որը հաճախ ուղեկցվում է նրանց ֆիզիկական չեզոքացմամբ, իշխանության մեջ առանցքային դարակատարություն ստանձնած անհատների միջև սկսում է քողարկված պայքար միանձնյա անսահմանափակ իշխանության, հեղափոխական թիմի համար անառարկելի հեղինակություն հռչակվելու համար։ Արդեն հիշատակեցինք, որ հեղափոխությունից առաջ ռեժիմի դեմ միասնական ճակատի ձևավորումն իրականանում է առանց գաղափարական, աշխարհայացքային, ծրագրային տարբերությունների հաշվի առնելու, այդ ճակատի մեջ են ընդգրկվում նախորդ ռեժիմի նկատմամբ անհաշտ դիրք ունեցող բոլոր գաղափարական, իսկ երբեմն նույնիսկ անգաղափար, ուղղակի նախկինի անհաշտ մերժմամբ հանդես եկող անհատներն ու ուժերը։ Իշխանության համար պայքարն ուղեկցվում է հաճախ ավելի «արյունալի» տեսարաններով։ Հակահեղափոխականներ են հռչակվում երեկվա դաշնակիցնեը, հեղափոխությունը միասին իրականացրած անհատները։ Գաղափարական, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումները, հասարակական զարգացման ուղղությունների մասին նրանց տարբերվող րատկերացումները հայտարարվում են ոչ բավարար արմատականության դրսևորում, հեղափոխության արդյունքների վերանայման, նախորդ ռեժիմը վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ պայքարի զոհ են դառնում նույնիսկ այն գործիչները, որոնք հեղափոխության ժամանակ իրենց գործունեությամբ թվում է պետք է ապահոված լինեին «արմատական հեղափոխականի» վարկը։ Դրա ամենավառ ապացույցն, իհարկե, Ֆրանսիական մեծ հեղափոխության այնպիսի գործիչներ, ինչպես Ժորժ Դանտոնն ու Քամիլ Դեմուլենը (1789թ հուլիսի 14-ին առաջինն է հնչեցրել «Ի զեն» կոչը, որն ավարտվել է Բաստիլի գրավումով)։ Քաղաքական թատերաբեմից մրցակիցների հեռացումը դեռևս չի երաշխավորում նրանց հեռացնողների երկարակեցությունը իշխանության ղեկին։ Դանտոնին ու Դեմուլենին մահապատժի դատապարտած Ռոբեսպիեռն ու Սեն-Ժյուստը ընդամենը 3 ամիս անց մահապատժի ենթակվեցին՝ առանց դատի։ Նման պայքարում շատ հաճախ հաղթում է հեղափոխության խարիզմատիկ ղեկավարը, որը դառնում է երկրի անսահմանափակ իշխանության տերն ու կրողը, դառնում է պաշտամունքի առարկա (Օլիվեր Կրոմվել, Լենին, Մաո Ցզեդուն)։ Սակայն նրա ստվերում պայքարը շարունակվում է ժառանգորդ հայտարարվելու իրավունքի համար, որը նոր ուժով բորբոքվում է առաջնորդի մահից հետո, և ուղեկցվում է նոր բռնություններով ու զոհերով՝ Ստալինի պայքարը Տրոցկու դեմ, հետագայում այդ պայքարում իր դաշնակիցների՝ Կամենևի և Զինովևի, Բուխարինի դեմ, Դեն Սյոպինի պայքարը Մաոյի կնոջ՝ Ցզյան Ցինի և «չորսի բանդայի» դեմ Չինաստանում։ Այս ամենը սովորաբար ավարտվում է ոչ միայն հեղափոխության կարգախոսները, այլև հեղափոխության գաղափարախոսությունը մոռացության մատնելով և բովանդակային առումով նախահեղափոխական նույնատիպ ռեժիմի վերականգնումով, ինչպես այժմ Ռուսաստանում, որոշ չափով նաև Չինաստանում, իսկ շատ հաճախ հեղափոխական «թոհուբոհից» հոգնած ժողովուրդը չի ընդդիմանում, հաճախ նույնիսկ գոհունակությամբ է ընկալում ու ընդունում Ռեստավրացիան՝ հին կարգերի ամբողջական վերականգնումը, ինչպես Ֆրանսիայում և Անգլիայում։ Սա արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է։
Նիկոլը պետք է հեռանա, և ինչքան շուտ, այնքան լավ իր ու երկրի համար
Արդեն նշել եմ, որ այս ուսումնասիրությունն արվել է 2018-ի հունիս-հուլիսին, երբ շատ իրադարձություններ Հայաստանում դեռևս չէին էլ սկսվել։ Ուզում եմ ասել, որ համընկնումները պատահական չեն, ավելին, հասարակության զարգացման օրենքները նույնքան կայուն են, որքան մյուս գիտություններինը։ Ուստի մեկ անգամ էլ կրկնեմ՝ Նիկոլի ժամանակն արդեն սպառվել է, նա պետք է հեռանա, և ինչքան շուտ, այնքան լավ իր ու երկրի համար։
ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՈւՆՆԵՐԸ
7-րդ մաս, վերջին
Իշխանությունը վերցնելուց հետո «հակահեղափոխական» կամ այդպիսին հռչակված ուժերի դեմ պայքարին զուգահեռ, որը հաճախ ուղեկցվում է նրանց ֆիզիկական չեզոքացմամբ, իշխանության մեջ առանցքային դարակատարություն ստանձնած անհատների միջև սկսում է քողարկված պայքար միանձնյա անսահմանափակ իշխանության, հեղափոխական թիմի համար անառարկելի հեղինակություն հռչակվելու համար։ Արդեն հիշատակեցինք, որ հեղափոխությունից առաջ ռեժիմի դեմ միասնական ճակատի ձևավորումն իրականանում է առանց գաղափարական, աշխարհայացքային, ծրագրային տարբերությունների հաշվի առնելու, այդ ճակատի մեջ են ընդգրկվում նախորդ ռեժիմի նկատմամբ անհաշտ դիրք ունեցող բոլոր գաղափարական, իսկ երբեմն նույնիսկ անգաղափար, ուղղակի նախկինի անհաշտ մերժմամբ հանդես եկող անհատներն ու ուժերը։ Իշխանության համար պայքարն ուղեկցվում է հաճախ ավելի «արյունալի» տեսարաններով։ Հակահեղափոխականներ են հռչակվում երեկվա դաշնակիցնեը, հեղափոխությունը միասին իրականացրած անհատները։ Գաղափարական, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումները, հասարակական զարգացման ուղղությունների մասին նրանց տարբերվող րատկերացումները հայտարարվում են ոչ բավարար արմատականության դրսևորում, հեղափոխության արդյունքների վերանայման, նախորդ ռեժիմը վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ պայքարի զոհ են դառնում նույնիսկ այն գործիչները, որոնք հեղափոխության ժամանակ իրենց գործունեությամբ թվում է պետք է ապահոված լինեին «արմատական հեղափոխականի» վարկը։ Դրա ամենավառ ապացույցն, իհարկե, Ֆրանսիական մեծ հեղափոխության այնպիսի գործիչներ, ինչպես Ժորժ Դանտոնն ու Քամիլ Դեմուլենը (1789թ հուլիսի 14-ին առաջինն է հնչեցրել «Ի զեն» կոչը, որն ավարտվել է Բաստիլի գրավումով)։ Քաղաքական թատերաբեմից մրցակիցների հեռացումը դեռևս չի երաշխավորում նրանց հեռացնողների երկարակեցությունը իշխանության ղեկին։ Դանտոնին ու Դեմուլենին մահապատժի դատապարտած Ռոբեսպիեռն ու Սեն-Ժյուստը ընդամենը 3 ամիս անց մահապատժի ենթակվեցին՝ առանց դատի։ Նման պայքարում շատ հաճախ հաղթում է հեղափոխության խարիզմատիկ ղեկավարը, որը դառնում է երկրի անսահմանափակ իշխանության տերն ու կրողը, դառնում է պաշտամունքի առարկա (Օլիվեր Կրոմվել, Լենին, Մաո Ցզեդուն)։ Սակայն նրա ստվերում պայքարը շարունակվում է ժառանգորդ հայտարարվելու իրավունքի համար, որը նոր ուժով բորբոքվում է առաջնորդի մահից հետո, և ուղեկցվում է նոր բռնություններով ու զոհերով՝ Ստալինի պայքարը Տրոցկու դեմ, հետագայում այդ պայքարում իր դաշնակիցների՝ Կամենևի և Զինովևի, Բուխարինի դեմ, Դեն Սյոպինի պայքարը Մաոյի կնոջ՝ Ցզյան Ցինի և «չորսի բանդայի» դեմ Չինաստանում։ Այս ամենը սովորաբար ավարտվում է ոչ միայն հեղափոխության կարգախոսները, այլև հեղափոխության գաղափարախոսությունը մոռացության մատնելով և բովանդակային առումով նախահեղափոխական նույնատիպ ռեժիմի վերականգնումով, ինչպես այժմ Ռուսաստանում, որոշ չափով նաև Չինաստանում, իսկ շատ հաճախ հեղափոխական «թոհուբոհից» հոգնած ժողովուրդը չի ընդդիմանում, հաճախ նույնիսկ գոհունակությամբ է ընկալում ու ընդունում Ռեստավրացիան՝ հին կարգերի ամբողջական վերականգնումը, ինչպես Ֆրանսիայում և Անգլիայում։ Սա արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից