Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու առնվազը այս պահին․ այլ սպառողների համար՝ հավանականություն կա․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Հայտարարել, որ կառավարությունը ձախողել է, դա բավարար չէ , որպեսզի նման հարց քննարկվի: Ձախողել նշանակում է, որ պետք է լինեն հիմնավորումներ, եթե կլինեն հիմնավորումներ՝ կքննարկենք. ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ի առաջարկով եք դարձել փոխվարչապետ, իսկ ԲՀԿՆ ասում, է որ կառավարությունը պետք է փոխվի, ո՞ր ճամբարում եք լինելու, աջակցելու եք, թե՞ ոչ:
Հարցին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ իր ելույթում ներողություն է խնդրել, նշելով, որ միգուցե տարբեր որոշումներ կայացնելիս հապաղել է, արդյո՞ք հանձնաժողով կստեղծվի թերացումները պարզելու համար, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ իրավիճակի հետ կապված գնահատականներ տալու համար պետք է ժամանակ անցնի: Քանի որ շատ զարգացած երկրներ խոսում են այն մասին, որ կարանտինի արդյունքների մասին պետք է գնահատական տալ որոշ ժամամակ անց:
«Ես կարծում եմ, որ երբ մենք միասին արձանագրենք, որ պանդեմիան դադարել է, ավելի բովանդակալից կխոսենք արդյունավետ պայքարի մասին: Բայց քանի դեռ այն չի վերացել, չենք կարող գնահատել արդյունավետ էր, թե՝ ոչ: Ո՞ր երկիրն է հայտարարել, որ արդյունավետ է հաղթահարել»:
Անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացմանը՝ փոխվարչապետը նշեց, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու առնվազը այս պահին, քանի որ կան բավարարար ռեսուրսներ և գործիաքակազմ։ Այլ սպառողների համար ոչ էական, սական որոշակի չափով թանկացման հավանականություն կա:
«Սահմանին գազի գնի շուրջ բանակցութունները ընթացել են և կընթանան․ դա լինելու է մշտական պրոցես, քանի որ սահմանում գազի գնի ձևավորման միասնական ինստուտոցիանալ մեխանիզմներ չունենք և դա է պատճառը, որ այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգ՝ ամենաբարձր մակարդակով: Բոլորիս համար կարևոր է, որ գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված, երկարատև: Եվ լավագույն հարթակը, որը պետք է պայմանավորվածությունը ֆորմալիզացնել և իրավական տեսք տալ, դա ԵԱՏՄ հարթակն է»:
Հարցին, թե հանրության համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ պաշտոնանկ եղան Ոստիկանապետը և ԱԱԾ պետը, Գրիգորյանը պատասխանեց, որ անելիքները շատ-շատ են և աշխատանքի ինտեսիվությունը աճել է, իսկ վարչապետը ավելի մեծ տեմպով աշխատանք է պահանջում:
Դիտարկմանը, թե հաճախակի է ԱԱԾ-ում փոփոխություններ կատարվում, Մհեր Գրիգորյանը պատասխանեց.:
«Դուք կարծո՞ւմ եք որ ճիշտը նա է, որ միշտ նույն մարդը կառավարի: Մենք խոսում ենք կարևորագույն կառույցների մասին, որոնք պետք է լինեն ինստիտուցիոնալ: Լավ կլինի, որ մարդիկ փոխվեն բայց աշխատանքի որակը չփոխվի»:
Դիտարկմանը, թե Կառավարությունում քննարկվում է կարանտինի խիստ ռեժիմին անցնելու հարցը, արդյո՞ք հաշվարկեր արվել են տնտեսությունը ինչքան կտուժի և ինչպես պետք է հաղթահարել խնդիրը, փոխվարչապետը պատասխանեց.
«Պարբերաբար քննարկում ենք և բավականին բարդ հարց է՝ կախված է նրանից, թե լոկդաունը ինչքան ժամանակ կտևի, վնասները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ անդառնալի: Դա մի գործիք է, որը պետք է կիրառել, բայց զգուշավոր»:

Աղբյուրը՝ tert.am