Նման պահվածքով մեծագույն նպաստն են բերում Ադրբեջանի լկտիացմանը
Բացիլատգիտության նուրբ արվեստը
ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության և խորհրդարանական դիվանագիտության հերթական և ամոթալի տապալումն արձանագրվեց երեկ՝ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությամբ (կցվող նյութում՝ հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունն է, իսկ փաստաթղթի բնօրինակի հղումը՝ այստեղ):
Հայտարարության վերջին պարբերությունն այս տեսքն ունի. «… Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ․ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:
Շատ ծանր տպավորություն է փաստաթղթից, և առաջացող հարցերի տարափ, որոնց հիմնական մասը չգիտես էլ՝ ո՞ւմ հասցեագրել:
Մեծ ցավով, հերթական անգամ ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ. Հայաստանն այսօր չունի արտաքին քաղաքականության պատասխանատուներ:
Նշենք նաև, որ երկրում համապատասխան պաշտոնյաների չգոյությունը որևէ կերպ չի կարող պատասխանատվությունից ազատել նշված հայտարարությունը ստորագրած Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին: Նման պահվածքով նրանք իրենց մեծագույն նպաստն են բերում Ադրբեջանի լկտիացմանն ու ստեղծում ամենաթողության զգացողություն Ալիևի մոտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...
Իսկ իրական մոտիվացիան այս խայտառակ հայտարարությունը ստորագրողների՝ իհարկե, գաղտնի չի մնա: Ժամանակի հարց է...
Նման պահվածքով մեծագույն նպաստն են բերում Ադրբեջանի լկտիացմանը
Բացիլատգիտության նուրբ արվեստը
ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության և խորհրդարանական դիվանագիտության հերթական և ամոթալի տապալումն արձանագրվեց երեկ՝ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությամբ (կցվող նյութում՝ հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունն է, իսկ փաստաթղթի բնօրինակի հղումը՝ այստեղ):
Հայտարարության վերջին պարբերությունն այս տեսքն ունի.
«… Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ․ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:
Շատ ծանր տպավորություն է փաստաթղթից, և առաջացող հարցերի տարափ, որոնց հիմնական մասը չգիտես էլ՝ ո՞ւմ հասցեագրել:
Մեծ ցավով, հերթական անգամ ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ. Հայաստանն այսօր չունի արտաքին քաղաքականության պատասխանատուներ:
Նշենք նաև, որ երկրում համապատասխան պաշտոնյաների չգոյությունը որևէ կերպ չի կարող պատասխանատվությունից ազատել նշված հայտարարությունը ստորագրած Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին: Նման պահվածքով նրանք իրենց մեծագույն նպաստն են բերում Ադրբեջանի լկտիացմանն ու ստեղծում ամենաթողության զգացողություն Ալիևի մոտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...
Իսկ իրական մոտիվացիան այս խայտառակ հայտարարությունը ստորագրողների՝ իհարկե, գաղտնի չի մնա: Ժամանակի հարց է...
Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից