Երբ ներողություն ես խնդրում, պետք է ձևակերպես սխալդ կամ սխալներդ
Արսեն Թորոսյանը երեկ ներողություն խնդրեց։ Մի կողմ թողնենք, թե քաղաքական գործիչը երբ է ներողություն խնդրում, կամ ներողությունից հետո ինչ է անում։ Ցավոք սրտի, մենք քաղաքական գործիչներից կազմված կառավարություն չենք ունեցել, և իրավունք չունենք նրանցից քաղաքական վարքագիծ ակնկալել։
Ես ուզում եմ խոսել ներողամտություն հայցելու մասին։ Իմ ընկալմամբ, երբ ներողություն ես խնդրում, պետք է ձևակերպես սխալդ կամ սխալներդ։ Կամ առնվազն զրուցակցիդ համար պետք է ընկալելի լինի այն, և զրուցակիցդ որոշի՝ զղջում ես, թե ոչ։ Փորձեք մեկնաբանություններում բացատրել, թե Արսեն Թորոսյանն ինչ է հասկացել «կամա թե ակամ կատարված սխալ» ասելով։
Սա առանցքային նշանակություն ունի, որովհետև մեզ ի վերջո պետք է վստահություն ներշնչի, որ այն սխալները, որոնք կատարվել են և հանգեցրել են ծանր հետևանքների (միայն այսօր՝ 23 մահվան դեպք) գիտակցված են և ամենը կարվի չկրկնելու համար։
Որպեսզի իմ գրառմամբ օդի դատարկ տատանումներ չանեմ, փորձեմ հարցեր ձևակերպել, և եթե Արսեն Թորոսյանը կամ ԱՆ-ն պաշտոնապես պարզաբանումներ կտան, ես կհասկանամ, որ սխալները գիտակցված են։
Եվ այսպես.
1. Հայաստանում քանի՞ լաբորատորիա կա, որ ի վիճակի է թեստ իրականացնել, քանի՞սն են թեստեր անցկացնում, դրանց ընդհանուր օրական թողունակությունը որքա՞ն է, և ի՞նչ է անհրաժեշտ այն մեծացնելու համար։ Արդյոք մինչ օրս թեստավորման ոլորտում ունեցե՞լ ենք սխալներ, բացթողումներ և այլն։
2. Այս պահին քանի՞ բուժհիմնարկ (և որքան մահճակալ) է առանձնացված վարակված անձանց սպասարկելու համար։ Քանի՞ բուժհիմնարկ կա, որ կարող է ծառայել այդ նպատակին։ Այսօրվա դրությամբ ինչպիսի՞ն են թույլ, միջին, սուր արտահայտված դեպքերի կլինիկաները, ի՞նչ դեղամիջոցներ, սարքավորումներ ու ծառայություններ են դրանք ենթադրում։ Եվ կարևորը, ի՞նչ արժողությամբ։
3. Որքա՞ն և ի՞նչ հիմնավորմամբ է ծախսում պետությունը դեպքերի բացահայտման, թեստավորման, վարակվածների մեկուսացման ու բուժման համար։ Ի՞նչ եղանակով են կատարվում ֆինանսական հատկացումները, ո՞վ է որոշում կայացնում, ո՞վ է մոնիտորինգի ենթարկում և ո՞վ է վերահսկում։
Եթե այս հարցերի պատասխանները հասկանալի ձևով մատուցվի հանրությանը, և ես զգամ, որ կա անկեղծ երկխոսություն (իմա՝ սխալներն ընկալելու և շտկելու ցանկություն), այլ հարցեր ևս կհնչեցնեմ ու կօժանդակեմ պատկան մարմիններին՝ պայքարն էլ ավելի արդյունավետ։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից