Կարծիք

11.06.2020 16:36


Սա մեր դիվանագիտական հերթական ֆիասկոն էր

Սա մեր դիվանագիտական հերթական ֆիասկոն էր

Բանը հասավ նրան, որ Եվրախորհրդարանը մեզ դատապարտում է, որ ՀՀ-Արցախ ճանապարհ ենք ուզում կառուցել՝ առանց Ալիևին հարցնելու:

Եվրախորհրդարանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Շուտով կմեկնարկի Լեռնային Ղարաբաղը Հադրութի և Կապանի միջոցով Հայաստանին կապող նոր` երրորդ ճանապարհի շինարարությունը: Այն անցնելու է Քուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են:

Նրանք ասում են, որ պետք է նշել, որ ճանապարհի կառուցման որոշումը ընդունվել է առանց Ադրբեջանի ղեկավարության հետ համաձայնեցվելու, ինչը միջազգային նորմերի խախտում է: Բացի այդ նախագիծը կարող է սիմվոլիկ առումով էլ ավելի նպաստել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ապօրինի օկուպացիային:

Սա մեր դիվանագիտական հերթական ֆիասկոն էր, Նիկոլի աննախադեպերի շարքից: Էդ ո՞ր օրվանից մենք մեր Արցախում շինարարություն անելուց պետք է ինչ-որ մեկից հարցնեք, այն էլ Ադրբեջանի ղեկավարությունից, կարողա լավ չե՞ք։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը